Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր մայրաքաղաքում իրավիճակը թեժ էր։ Մի խումբ մարդիկ հավաքվել էին ՀՀ Կառավարության շենքի դիմաց, որտեղ փոխանցել են գրություն, որից հետո շարժվել են ՀՀ Դատախազություն և ապա հասել վերջնակետին՝ ԲԴԽ շենք։
ArmLur.am-ին հավաքվածները պատմեցին, որ եկել են պաշտպանելու իրենց համագյուղացուն՝ Նարեկ Սարգսյանին և վերականգնելու արդարությունը։
Իսկ ո՞վ է Նարեկ Սարգսյանն ու ի՞նչ է արել։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 21:15-ից մինչև 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6-րդ շենքի 100-րդ բնակարանում իր նախկին կնոջ՝ Տաթևիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իրենց մանկահասակ դստեր՝ Լիանա Սարգսյանի ներկայությամբ բռնություն գործադրելով և խեղդամահ անելով սպանել է Տաթևիկ Աբրահամյանին:
Արդյունքում այսօր Նարեկ Սարգսյանի համագյուղացիները հավաքվել էին և պատմում, որ վստահ են՝ Նարեկ Սարգսյանն անմեղ է, սակայն նաև ունեն հստակ ինֆորմացիա, որ գործը քննող դատավորի նկատմամբ կան ճնշումներ։