Կանադայում ծովառյուծը երեխային քաշել է ջրի տակ (տեսանյութ)
ՎԻԴԵՈԿանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ծովառյուծը հարձակվել է երեխայի վրա՝ բերանով բռնելով նրա զգեստից և քաշել ջրի տակ: Այս մասին հայտնում է Аргументы и факты-ն:
Միջադեպի ականատեսներից մեկը հրապարակել է տեղի ունեցածի մասին տեսանյութը YouTube-ում, որը մեծ թվով դիտումներ է արձանագրել:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է ծովառյուծը մեկ վայրկյանում բռնում երեխային և քաշում ջրի տակ:
Աղջկան օգնության է հասել նրա ընտանիքի անդամներից մեկը, ով ցատկել է ջրի մեջ, դուրս հանել երեխային և հանձնել ափին կանգնած մարդկանց, այնուհետև դուրս եկել ջրից:
Տեսանյութի մեկնաբանություններում ասվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Նշվում է նաև, որ ծովառյուծը կարող էր երեխայի զգեստը ձկան տեղ ընդունել, իսկ մասնագետները հորդորում են ծնողներին՝ լուրջ վերաբերվել նման հսկա ծովային կենդանիներին, քանի որ սա այն ծովառյուծերը չեն, որոնք ելույթ են ունենում կրկեսում:
Աղբյուրը՝ Shamshyan.com