Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեխիայի Մոստ քաղաքի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է վեց մարդ, ութը վնասվածքներ է ստացել, հաղորդում է Cesky noviny-ն՝ հղում անելով հրշեջ ծառայությանը և ոստիկանությանը:
Հրդեհը տեղի է ունեցել նախորդ գիշեր։ Նախնական տվյալներով՝ պատճառը եղել է պրոպան-բութան խառնուրդով գազի բալոնի պայթյունը։ Մինչ հրշեջների ժամանումը հրդեհն ամբողջությամբ պատել էր շենքը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նշվում է, որ նրանցից վեցը ծանր վնասվածքներ է ստացել։