«Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ Սևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 1-ին դասակի պարեկներ Սամվել Մեթոյանն ու Արա Մուրադյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Սևան-Երևան ավտոճանապարհին դեպի Սևան ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ հատվածի անիվը վնասված է և վարորդը հավանաբար չի զգացել այն ու այդ վիճակով մեքենան վարում է՝ պահպանելով թույլատրելի արագությունը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են ավտոմեքենային, ձայնային ազդանշանով կանգնեցնում են ավտոմեքենան ու մինչ վարորդը պարեկներին է փորձում ներկայացնել վարորդական իրավունքի վկայական, պարեկները նրան հայտնում են, որ իրեն կանգնեցրել են, քանի որ ավտոմեքենան նա վարում է՝ անվադողերից մեկը «տրաքած»։