Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փորձագետ, քաղաքագետ և Անդրկովկասի հարցերով մասնագետ Դմիտրի Կարպովը մանրամասն վերլուծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, գրում է karl-marks.ru-ն։ «Բաքուն գրեթե ավարտված խաղաղության համաձայնագրի ֆոնին նոր պահանջներ ներկայացնելով Երևանին ցուցադրում է բանակցային ճնշման դասական մարտավարություն»,- նշել է Կարպովը։ Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարի հռետորաբանությունը գնալով ավելի կոշտ է դառնում չնայած իր իսկ հռչակած խաղաղության հասնելու ցանկությանը։

Փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի «ապառազմականացման» Ալիևի աննախադեպ պահանջի վրա։ «Դա բոլորովին նոր տարր է բանակցային օրակարգում։ Փաստացի, Բաքուն փորձում է հարևան պետությանը զրկել ինքնապաշտպանության իրավունքից, ինչը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»,- ընդգծել է քաղաքագետը։

Վերլուծելով Հայաստանին արդեն իսկ առաքված զենքերը վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը, Կարպովը մատնանշել է տարածաշրջանում ռազմական գերակայությունը մենաշնորհելու Ադրբեջանի փորձը։ «Հատկապես ակնառու է Ֆրանսիայի հասցեին հնչող կոշտ քննադատությունը։ Ալիևը ձգտում է կանխել արևմտյան ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում, որն ավանդաբար համարվում է ռուսական շահերի գոտի»,- պարզաբանել է փորձագետը։

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը ևս հատուկ ուշադրության է արժանի: «Դա աննախադեպ միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։ Անգամ միջազգային հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ դժվար է գտնել օրինակ, երբ մի երկիր բացահայտորեն պահանջի մյուսից փոխել Հիմնական օրենքը»,- նշել է Կարպովը։

Փորձագետի կարծիքով Բաքվի ներկայիս դիրքորոշումը կարող է կապված լինել ներքաղաքական օրակարգի հետ։ «Էներգակիրների համաշխարհային գների անկման պայմաններում Ադրբեջանը պետք է պահպանի ուժեղ տարածաշրջանային խաղացողի իմիջը։ Հայաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությունն ավանդաբար աջակցություն է գտնում տեղական ընտրազանգվածի մոտ»,- պարզաբանել է նա: Կարպովը կանխատեսել է խաղաղության գործընթացի հետագա ձգձգումներ։ «Բաքուն գոհ է ներկայիս ստատուս քվոյից։ Խաղաղության պայմանագրի բացակայությունը հնարավորություն է տալիս պահպանել լարվածությունը և անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրել Երևանի վրա։ Միաժամանակ, այլ ճգնաժամերով զբաղված միջազգային հանրությունը չի կարողանում արդյունավետորեն ազդել իրավիճակի վրա»,- եզրափակել է փորձագետը։

Հատկանշական է այն, որ Ադրբեջանի պահանջները շատ են դուրս եկել բանակցությունների սկզբնական օրակարգից։ Ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և փոխադարձ հայցերի հետկանչումների պահանջներին, Բաքուն պնդում է նաև սահմանափակել ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին, որը գործում է 2023 թվականի փետրվարից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում «Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կաԲայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»37-ամյա Մհեր Սահակյանը 4 որդիների հայր էր․ մանրամասներ Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»-10․ ձյուն է տեղալու«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները Կայծակնային անկում՝ ռուբլու շուկայումՀԷՑ-ը տեղեկացնում էԻսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. «Ժողովուրդ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»
Ամենադիտված