Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան առանց այլ արևմտյան երկրների մասնակցության, Մոսկվան խոսելու բան չունի ո՛չ Լոնդոնի, ո՛չ էլ Բրյուսելի հետ։ Ինչպես փոխանցում է Риа новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։
«Եթե մենք խոսում ենք հետագա զարգացումների կոնկրետ հեռանկարների մասին՝ հաշվի առնելով Թրամփի գործոնը, մենք հարգում ենք նրա հայտարարությունները»,- ասել է Պատրուշևը։
Ըստ Պատրուշևի՝ «ԵՄ ղեկավարությունը, օրինակ, վաղուց իրավունք չունի խոսելու իր շատ անդամների անունից, ինչպիսիք են Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան, Ռումինիան և եվրոպական որոշ այլ երկրներ, որոնք շահագրգռված են Եվրոպայում կայունությամբ և հավասարակշռված դիրքորոշում են որդեգրել Ռուսաստանի նկատմամբ»: