Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին
ՍՊՈՐՏՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցն աշխարհի 125-րդ ռակետ Պորտուգալիայից Ժարմե Ֆարիյան էր: 3 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը զիջեց մեկ սեթ` հաղթելով 6:1, 6:7, 6:3, 6:2 հաշվով: