Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան նավթի գնանշումները թույլ բարձրանում են՝ կապված նախորդ շաբաթվա արդյունքներով ԱՄՆ-ում վառելիքի պաշարների կրճատման ազդանշանների հետ:
Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,11 դոլարով (0,14 տոկոս)՝ մեկ բարելը 80,03 դոլար։ Երեքշաբթի օրը Brent-ն էժանացել է 1,09 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 79,92 դոլար։
WTI-ի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,23 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 77,73 դոլարի։ Նախօրեին պայմանագիրն էժանացել էր 1,32 դոլարով (1,7 տոկոս)՝ մեկ բարելը 77,50 դոլար։