Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարար

ՎԻԴԵՈ

«Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսիլյովի կողմից հաղորդման ընթացքում հնչեցվել են արհեստական գեներացված անընդունելի թեզեր, շրջանառության մեջ են դրվել խոսույթներ, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են, հետևաբար Դմիտրի Կիսիլյովի հաղորդման հեռարձակումը կարող է Հայաստանում արգելափակվել։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու և բողոքի հայտագիր ներկայացնելու պատճառներին:

Հայրապետյանը նշել է, որ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳ նախարարություն կանչելը և բողոքի հայտագիր հանձնելը կապված է եղել օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսիլյովի կողմից որոշակի հայտարարությունների հետ։

«Հաղորդման ընթացքում հնչեցվել են, մասնավորապես, արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են։ Սրանով պայմանավորված՝ այո, այսօր ԱԳՆ է հրավիրվել դեսպանը և բողոքի նոտա է հանձնվել այս կապակցությամբ»,-մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը։

Վերջինս նաև հիշեցրել է, որ ռուսական ալիքի եթերում նմանօրինակ անընդունելի բովանդակությամբ մեկ այլ հեռուստահաղորդում ևս եղել է, որն արդեն արգելափակված է Հայաստանում՝ ինչպես հանրային մուլտիպլեքսի տարածքում, այնպես էլ ցանցային օպերատորներով․ խոսքը Վլադիմիր Սոլովյովի հաղորդման մասին է։

«Մեր տպավորությունն այն է, որ մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը։ Ինչպես նախորդ հաղորդման դեպքում, այս պարագայում ևս կոնկրետ Դմիտրի Կիսիլյովի հաղորդման հեռարձակումը կարող է մեր երկրում արգելափակվել»,-նշել է ԲՏԱ նախարարը։

Նախարարը նշել է, որ բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն մեր երկրի տարածքում, հասանելի կլինեն հայաստանյան հեռուստադիտողի համար իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված բովանդակությանը, ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան տեղական մյուս հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում:

«Ես կարծում եմ, որ այստեղ ՀՀ կառավարության ակնկալիքը լեգիտիմ է, օբյեկտիվ է և արդար է։ Այս պարագայում այսօր մենք աշխատանքային կարգով բողոք ենք ներկայացրել հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում կունենանք կոնկրետ արձագանք ՀՌՀ-ի գործընկերների կողմից, և դրանից հետո ԲՏԱ նախարարությունը կհստակեցնի իր անելիքները,- հայտարարել է նախարարը:

Նա շեշտել է, որ բոլոր միջազգային հեռուստաալիքներով հեռարձակվող կոնտենտը, որը ուղիղ կհակասի ՀՀ-ի պետական շահերին, լրջորեն վերանայվելու է Հայաստանի կողմից, և հարկ եղած դեպքում դրանց հեռարձակումը արգելափակվելու է։

Ներկայում Ադրբեջանին հետ պահող առանցքային գործոնը Ռուսաստանն է. «Փաստ»Հայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ․ պատմության այս օրը (25 հունվար)ՀՀ տարածքում կա փակ ճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Փաշինյանը Պուտինին խնդրել է վատը չմտածել Հայաստանի մասին. «Փաստ»Գերոգի Հարությունյանը նոր ակումբ է տեղափոխվել Թույլ ձյուն է տեղում«Հակոբը պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա, հիմա ես եմ իր գործը շարունակողը». ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»Կառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ»Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՀայտնաբերվել է Արցախի ՊԲ-ի՝ գողացված և Հայաստան տեղափոխված «Ուրալ»-ըՑրտեր են սպասվումԱրկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ»Խոշոր ավտովթար․ վիրավորների մեջ է Տիգրան Մուկուչյանի եղբայրը «Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ»Հունվարի 27-ի հոսանքազրկման հասցեները Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»Արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. նախագիծ. «Փաստ»«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել, կառույցում անհավասար պայմաններ են. «Ժողովուրդ» Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»Նոր փոխվարչապետ կունենանք. «Հրապարակ» 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ»ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից Ամերիկան արգելում է անձնագրում սեռը փոխելը (տեսանյութ) ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծն ԱԺ-ում հավանության արժանացավ «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել էԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ. ՊԵԿ «Տանը մենակ» ֆիլմի հայկական տարբերակն է նկարվում, որտեղ մարմնավորում եմ ավազակներից մեկին». Ռաֆայել Երանոսյան Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ» Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում (տեսանյութ) Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)«Բիթլզ» ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտինՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կան վիրավորներ Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղիԻնչ եղանակ է սպասվումՎաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին»
Ամենադիտված