Բանգկոկի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունից 23 մարդ է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲանգկոկի հիվանդանոցներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ավելի քան 23 մարդ է տուժել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նախնական տեղեկատվության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել թոշակառու զինվորականների ընդունարանում։
Ականատեսների խոսքով, ներկայում դեպքի վայրը ծխապատ է։ Պայթյունի ալիքը կոտրել է շինության ապակիները։