2016-ին Պուտինի եկամուտը կազմել է 8,858 մլն ռուբլի, Մեդվեդևինը՝ 8.58, Լավորվինը՝ 7.6 մլն ռուբլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2016թ-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտը կազմել է 8,858 մլն ռուբլի։ Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայտարարագրերում։
Նրա սեփականության տակ է գտնվում երկու բնակարան՝ 77 և 153 մետր քառակուսի, ավտոտնակ, ինչպես նաև Գազ Մ-21, M-21-Р, Նիվա և սկիֆ։
Նախագահի մամլո խոսնակ՝ Դմիտրի Պեսկովի եկամուտը 2016թ-ին կազմել է 12.8 մլն ռուբլի, իսկ նրա կնոջ՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի եկամուտը կազմել է 120.8 մլն ռուբլի․
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի եկամուտը կազմել է 8.58 մլն ռուբլի, որը նախորդ տարվա համեմատ 300 հազար ռուբլով պակաս է։ ՌԴ վարչապետի սեփականության տակ է գտնվում 367,8 մետր քառակուսի բնակարանը, և երկու ավտոմեքենաներ՝ Գազ-20 և Գազ-21։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եկամուտը կազմել է 7.6 մլն ռուբլի։