Հյուսիսային Կորեան ցուցադրել է հրթիռի արձակման տեսանյութը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը ցուցադրել է «Պուկիսոն-2» հրթիռի արձակման տեսանյութը: Հոլովակում ցուցադրված են նաև հրթիռի արձակման նախապատրաստական աշխատանքները:
Նշենք, որ Հյուսիսային Կորեան հրթիռն արձակել է մայիսի 21-ին: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է հետևել հրթիռի արձակմանը, որն անցնելով 500 կմ, ընկել է Ճապոնական ծովը:
Ճապոնացի մասնագետները ճապոնական հեռուստաալիքի եթերում հայտարարել են, որ օգտագործվել է սառը արձակման տեխնոլոգիա, իսկ հրթիռն աշխատում է պինդ վառելիքով: