Ցուցարարներն այրել են Ուգո Չավեսի տունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայում ցուցարարներն այրել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի հայրենի տունը,- El Nacional-ին հղում անելով՝ այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Շինությունը գտնվում է Բարինաս նահանգում։
Նախնական տվյալների համաձայն, պատճառը 19-ամյա ուսանողի սպանությունն է, որի մեջ մեղադրում են ազգային գվարդիային։
Մարտին Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել էր երկրում հումանիտար ճգնաժամի մասին և կոչ էր արել արտերկրյա օգնության համար ալիք բացել։