Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ձախողվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարելի է ասել, ձախողված էր ի սկզբանե։ Եթե Արևմուտքում դեռ շոյում են Փաշինյանի գլուխը, թերթում նրա բերած բրոշյուրները, դեմքի լուրջ արտահայտությամբ գլուխները տմբտմբացնում, ապա տարածաշրջանի որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը լուրջ չեն վերաբերվում այդ նախագծին։

Իլհամ Ալիևը երեկ կրկին հայտարարել է, թե Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները և ապահովի կապն Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև։ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի նախաձեռնությունն է։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակից հետո այս հարցը մուտք գործեց միջազգային օրակարգ։ «Զանգեզուրի միջանցքը» միջազգային բառապաշարում այսօր ընդունված տերմին է։ Մենք, իհարկե, գործնական քայլեր ենք ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ։ Ճիշտ է նաև, որ Հայաստանն այս հարցում ոչ կառուցողական մոտեցում է դրսևորում և չի կատարում այն պարտավորությունները, որ ստանձնել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն ակտով։ Այդ փաստաթղթում հստակորեն գրված է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև պետք է տրանսպորտային կապ ապահովվի», - ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը պնդել է, որ «Խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է, իսկ իրենց պահանջները պետք է բավարարվեն։ «Դուք երևի լսել եք, որ Հայաստանն առաջ է քաշել այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և աշխարհում էլ երկիր չմնաց, որտեղ նրանք այդ նախագիծը ներկայացրած չլինեն։ Իրականում, սակայն, այդ այսպես կոչված նախագիծն առանց Ադրբեջանի ոչինչ է։ Մենք տարբեր խողովակներով այդ մասին բազմիցս ասել ենք նաև հայկական կողմին։ Եթե դուք իրոք ցանկանում եք կյանքի կոչել այդ նախագիծը, առաջին հերթին պետք է Ադրբեջանին դիմեք։ Առանց մեզ դա պարզապես թղթի կտոր է, իսկ մեր առաջ քաշած պայմաններն արդար են, հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և այն պարտավորությունների վրա, որ Հայաստանն է ստանձնել», - նշել է Ալիևը՝ պահանջելով անխոչընդոտ անցում Ադրբեջանից Նախիջևան։

Բաքվի բռնապետի այս պնդումները վկայում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի՝ «Զանգեզուրի միջանցքի» համար, իսկ Փաշինյանի նախաձեռնությունները միայն Արևմուտքին և սեփական հանրությանը մոլորության մեջ գցելու փորձեր են, նաև լավ պատրվակ թշնամի պետության համար։

Նոնա Բարսեղյան

Ոչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ» Ինչ է կատարվել գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերում․ նոր տեղեկություններ Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Դիվանագիտություն գրանիտի մեջ. ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիևի հուշարձանները Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Կոտայքում Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ Երևանում քեռին եկել է շենքի բակ և այրել քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ. պատմության այս օրը (06 ապրիլ)Դիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու. Թրամփ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մարմին «Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը
Ամենադիտված