ՄԱԿ-ը կրճատում է մարդասիրական օգնության ծրագրերը Թրամփի հրամանի պատճառով․ Guardian
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԱԿ-ի գործակալությունները կրճատում են միջազգային մարդասիրական աջակցության ծրագրերը այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են օգնությունն այլ երկրներին, գրում է բրիտանական Guardian թերթը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի
Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար Ֆիլիպո Գրանդիի նամակը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել 90 օրով դադարեցնելու այլ երկրներին զարգացման աջակցության տրամադրումը` գնահատելու ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։
Ինչպես նշում է թերթը, Վաշինգտոնի միջոցառումների պատճառով ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության ծրագրերը դանդաղել են, և սկսվել են անձնակազմի կրճատումները։