Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Աննան վզից կախված դեպի հատակ». Փաշինյանի անվստահության վարկանիշը սրընթաց է աճում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցնող 2024 թվականը Հայաստանի հարցված բնակիչների մոտ 47 %-ը վատ է անվանել, իսկ 38 %-ը լավ: 49 %-ն արդեն սև է տեսնում 2025 թվականը, մինչդեռ լավատեսները շատ ավելի քիչ են՝ 33 %, գրում է eadaily.com–ը: Չի ուրախացնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայերի վերաբերմունքը: Նրան վստահող 14 %-ի պայմաններում չի վստահում 64 %–ը։ Դա զգալիորեն ավելի վատ է, քան 2024 թվականի հուլիսին, երբ վարչապետի նկատմամբ վստահություն/անվստահություն հարաբերակցությունը 22 % / 54 % էր։ Այս դժվարին ժամանակներում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին են համարում ամենաօգտակար արտաքին գործընկերները, նրանք բոլորն էլ ստացել են մոտավորապես նույն թվով ձայներ՝ 15-17 % (սակայն Ռուսաստանը դեռևս առաջատար է, թեկուզ չնչին): ԵՄ–ն հինգերորդ տեղում է 10,5 %-ով: Ըստ քաղաքացիների Հայաստանի համար ամենա ոչ պիտանի են ճանաչվել Թուրքիան, Իրանը, Չինաստանը և Վրաստանը՝ 2-ից 4 %–ներով: Հեռախոսային հարցումն իրականացվել է SAEAC «FOCUS»-ի կողմից Հայաստանում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 12-ը, հարցվել է Հայաստանի 1260 բնակիչ պատահականության սկզբունքով, սխալը 3 %:
Այս համատեքստում շատ հետաքրքիր է «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակ  գրառումը.

«Եկեք անդրադառնանք թարմ սոցիոլոգիային: SAEAS «FOCUS»-ը հարցում է անցկացրել Հայաստանի 1260 բնակիչների շրջանում։

1. Հոռետեսների և լավատեսների մասին

Չնայած տնտեսական գերազանց ցուցանիշներին, ինչպես նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հանձնմանը, որից «հայաստանցիները» հոգնել էին, հարցվածների մեծամասնությունը՝ մոտ 47 %-ը, 2024 թվականն անվանել են վատ և շատ վատ տարի:

Հարցվածների գրեթե կեսն ակնկալում է, որ 2025 թվականին ինչ-որ տհաճ բան տեղի կունենա։ Տարօրինակ չէ՞։ Ո՞ւր է, ՀՆԱ-ի աճը, որտե՞ղ են նոր աշխատատեղերն ու աշխատավարձերի աճը: Այսպիսի վերաբերմունքով չես կարող ժողովրդին փիղ վաճառել: Ո՛չ եվրոպական հանրաքվեով, ո՛չ խորհրդարանական ընտրություններով: Տեսնելով նման տրամադրություններ՝ իշխանությունները պետք է եռանդով նախապատրաստվեն ձայների հաշվարկի ժամանակ կեղծիքների։ Հակառակ դեպքում չեն դիմանա:

2. Փաշինյանի վարկանիշի մասին

Սոցիոլոգները ցույց են տալիս, որ վեց ամսում Հայաստանի վարչապետի վարկանիշը զգալիորեն վատացել է, 2024 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահություն/անվստահություն հարաբերակցությունը եղել է 22 % / 54 %, այժմ այն 14 % / 64 % է։ Հեծանվավազքը, խոհարարության դասերը և Աննա Հակոբյանի հետ ընտանեկան փոդքասթները չեն օգնել։ Նման վարկանիշ ունեցող ազգային առաջնորդ պարզապես գոյություն ունենալ չի կարող։

Հավաքական Արևմուտքը Փաշինյանի շուրջ իրադարձությունների զարգացման երեք տարբերակ ունի հաշվի առնելով մի շարք ճակատագրական որոշումները, որոնք Հայաստանը պետք է կայացնի մոտ ապագայում։ Կա՛մ «առաջնորդին» ականջներից քաշելով նստեցնում են նոր ժամկետի, ինչպես Սանդուին, կա՛մ փոխարինում են ավելի կենսուրախով (օրինակ՝ Հայկ Մարության), կա՛մ նոր պատերազմով շոկի են ենթարկում հայ ընտրազանգվածին և «բուժում» Փաշինյանի տապալվող վարկանիշը:

3. Արտաքին գործընկերների մասին

Ռուսաստանը, զգալիորեն կորցնելով հայերի համակրանքը, այժմ նրանց մտքում դեռ կանգնած է նույն շարքում, ինչ Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Ինչն, իհարկե, բոլորովին չի համապատասխանում Հայաստանի կյանքում այդ երեք երկրների իրական դերին, Հայաստանից տնտեսությունը երկու երրորդով կախված է Ռուսաստանից։
Հայաստանի իշխանության ռուսաֆոբ վարժանքները ոչ թե բարձրացրին սեփական վարկանիշը, այլ լրջորեն վնասեցին Ռուսաստանի վարկանիշին, Փաշինյանին դա հաջողվեց, և գործընթացը դեռ ավարտված չէ։

Միևնույն ժամանակ, հարցվածների 57 %-ը նախընտրում է գործընկերությունը Ռուսաստանի հետ, 14 % տականքներ են միայն հանդես գալիս կապերի խզման օգտին։

Սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հայ հասարակական գիտակցության մեջ այսօր չկա դաշնակից, աջակցող, գործընկեր երկրի հստակ պատկեր։ Ամեն ինչ լղոզված է, ամեն ինչ շարժվել է տարբեր ուղղություններով։ Եվ այս իրավիճակը տարբեր շահարկումների հիմքեր են ստեղծվում։

Օրինակ, հայերի գրեթե 9 %-ը հանկարծ տեսել է ինչ-որ օգուտ Հնդկաստանից, մի երկիր, որը բացարձակապես ոչինչ չարեց Հայաստանի համար, միայն իր զենքը վաճառեց ամբողջովին շուկայական գնով (այսինքն հարստացավ)։ Նույնը կարելի է ասել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասին, որոնք անցած տարի սիստեմատիկորեն կրճատեցին Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը և որևէ պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի դեմ։ Այսպիսով, այն ամենը, ինչ կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, թաքնված է առասպելների ու լեգենդների մշուշի մեջ, որոնք կաթվածահար են արել քաղաքացիների գիտակցությունը։

4. ԵՄ-ի մասին

Եվրամիությունը հայերի համար օգտակարության վարկանիշով հինգերորդ տեղում է, դա դրական է համարում հարցվածների 10 %-ից մի փոքր ավելին: Ինչ վերաբերում է եվրաինտեգրմանը, ապա կարծիքները բաշխվել են մոտավորապես հավասարապես՝ մի փոքր շեղումով դեպի «դեմ» դիրքորոշումը՝ 38 %-ը դեմ, 33 %-ը կողմ, 29 %-ը դժվարացել են պատասխանել։ Բայց այն նույն 57 %-ը, ովքեր ցանկանում են գործընկերություն Ռուսաստանի հետ, ակնհայտորեն խոչընդոտում են ԵՄ-ի օգտին քարոզչությանը:

5. Փաշինյանի նախագծերի մասին

Տավուշում սահմանի սահմանազատմանը կողմ է միայն 20 %-ը, սահմանադրական բարեփոխումներին միայն 13 %-ը: Բայց քանի դեռ չկան ընտրություններ կամ հանրաքվեներ, հսկայական ամորֆ հայկական ճահիճը Փաշինյանի համար վտանգ չի ներկայացնում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Մայիսյան տոներից հետո մագնիսական փոթորիկները կծածկե՞ն երկիրը. մայիսի 12-13-ի կանխատեսում Գործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրները Թուրքիայում երկու երկրաշարժ է գրանցվելՈղբերգական դեպք. հովիվը մահացել է, կենդանիները սատկել3 ամսում 1 000 ամուսնության համեմատ՝ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք. ԱՎԿ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Թուրքիա Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հռոմի Լեո 14-րդ պապը Վատիկանում կհանդիպի համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը Գետից դի է դուրս բերվելԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ-66 ավտոմեքենա«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»Սպասվում է հորդառատ անձրև Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրելՊապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Խոշոր վթար՝ «Չայնիի» ոլորաններում«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Գազ չի լինիՋուր չի լինի․ հասցեներՄահացել է Արմեն Հովհաննիսյանը Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօրՇները հաչում էին, մտանք տարածք ու զարմացանք 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված