Պետերբուրգի կենտրոնում կասկածելի առարկայի պատճառով փակվել է Տրոիցկի կամուրջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿասկածելի առարկայի պատճառով Պետերբուրգում փակվել է Տրոիցկի կամուրջը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ականատեսները հայտնել են երթևեկելի հատվածում ժապավենով փաթաթված պահեստային տակառի մասին»,- հայտնել են իրավապահ մարմիններից։
Ստուգումների նպատակով դեպքի վայր են ժամանել հատուկ մասնագետներ։