Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը պատրաստվում է մահացու շրջադարձ կատարել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային ինստիտուտը հրապարակել է զեկույց «Հայաստանի արտաքին քաղաքականությունը խաչմերուկում. բազմավեկտորության ճգնաժամը» վերնագրով։ Անդրկովկասյան այդ հանրապետության հետ է կապված ժամանակակից համաշխարհային քաղաքականության ամենաառեղծվածային սյուժեներից մեկը, գրում է ria.ru–ն։

Վերջին տարիներին մոլորակը տեսել է բազմաթիվ օրինակներ, երբ երկրներն իրենց համար վնասակար ընտրություններ են կատարել, ինչը հանգեցրել է սարսափելի, իսկ որոշ դեպքերում ուղղակի ճակատագրական հետևանքների նրանց համար: Ավելին, մեր օրերում նման սյուժեներն այնքան շատ են, որ դրանք մի տեսակ հակաթույն են դարձել ուրիշների համար։ Համաշխարհային մեծամասնությունն ինքնիշխանության վերականգնման, բազմաբևեռության և այլընտրանքային միջազգային կառույցների կառուցման ուղղություն է վերցրել մեծ չափով հենց այն պատճառով, որ Արևմուտքի գլոբալ գերակայության և նրա կույր հետևորդների ողբալի բնույթով արդյունքները չափազանց ակնհայտ են դարձել:

Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ ճակատագրական ընտրություն կատարած գրեթե բոլոր երկրները հիմքեր ունեին մտածելու, որ իրենց մոտ ամեն ինչ լավ կստացվի։ Գերմանիան, որը խաղադրույքներ էր կատարել կանաչ անցման և ռուսական գազից հրաժարվելու վրա, կարծում էր, որ իր տնտեսական հզորությունն այնքան անսասան է, որ կարող է հաղթահարել անցումային շրջանը, որին պետք է հաջորդի զարգացման նոր փուլի վերելքը: Ուկրաինան «հակա Ռուսաստան» և «երկրորդ Ֆրանսիա» գաղափարներով տարված, նույնպես ուներ եվրո-ատլանտյան լավատեսության շատ լուրջ պատճառներ՝ սկսած իր աշխարհագրական դիրքից և բնական ռեսուրսներից մինչև սոցիալական շատ բարձր մակարդակ ու տնտեսական զարգացում։ Իհարկե, նշված երկու երկրների և շատ այլ դեպքերում ամեն ինչ ծրագրվածի պես չդասավորվեց, քանի որ, ինչպես ասում են «միայն թղթի վրա է ամեն ինչ լավ երևում»։

Հայաստանի եզակի առանձնահատկությունը, որը ներկայումս որոշում է, թե արդյո՞ք գնա դեպի Արևմուտք, այն է, որ նա պարզապես լավատեսական պատրանքների հիմքեր ունենալ չի կարող։ Փոքրիկ, աղքատ երկիր՝ դեպի ծով ելք չունեցող և չորս պետությունների միջև, որոնցից երկուսը շատ բարդ հարաբերություններ ունեն նրա հետ, և որոնք մինչև վերջերս բացահայտ թշնամական էին: Իսկ Հայաստանի տնտեսական բարեկեցությունն ու անվտանգությունը կախված է հինգերորդ երկրից, որի հետ նա նույնիսկ ընդհանուր սահման չունի։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանի բոլոր պետությունները, որոնք Հայաստանի շուրջ բարդ աշխարհաքաղաքական հանգույցի մեջ են (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան և Վրաստան), չնայած առկա հակամարտություններին փոխգործակցության ընդհանուր հիմք ունեն, այն է ինքներս և ինքնուրույն ենք որոշելու մեր ճակատագիրը, տարածաշրջանում դրսից որևէ մեկն անելիք չունի։ Այդ սկզբունքին հավատարիմ են բոլոր երկրները, բացի բուն Հայաստանից, որը փոքր է, աղքատ, դեպի ծով ելք չունեցող, դժվարին հարևաններով, և որի զարգացումը կախված է ԵԱՏՄ շուկա մուտք ունենալուց։

Վերջերս ռուս պաշտոնյաները՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հերթական անգամ ամենաուղիղ և միանշանակ կերպով են խոսել այդ իրողությունների մասին։ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է, ԵՄ շուկային միանալը կնշանակի փակել ԵԱՏՄ շուկան Հայաստանի համար: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ի հետ հանրապետության ապրանքաշրջանառությունն աճել է հասնելով 12 միլիարդ դոլարի, ըստ Օվերչուկի Հայաստանն այդ միության մասնակցության հիմնական շահառուն է։ Իսկ ԵՄ-ի հետ հանրապետության ապրանքաշրջանառությունը նվազել է, թեև այն առանց այդ էլ մի քանի անգամ փոքր էր, քան ԵԱՏՄ-ի հետ էր։

Ուկրաինական եվրաինտեգրման երկար տարիների պատմությունը վերջին տարիների իրադարձությունների ֆոնին, հստակ ցույց է տալիս, որ դրանք դատարկ խոսքեր չեն Մոսկվայից, դրանց հետևում կան կոնկրետ որոշումներ և գործողություններ, այսինքն Հայաստանի համար հատուկ դիրքորոշումներ ու կանոններից բացառություններ չեն լինի: Եթե ինչ-որ բան լինի, Հայաստանի անջատումը ԵԱՏՄ-ի համար շատ ավելի հեշտ ու ավելի քիչ ցավոտ կլինի, քանի որ այդ երկրի տնտեսական կշիռն անհամեմատելի է։ Միևնույն ժամանակ, այդ քայլի սոցիալ-տնտեսական հետևանքները հենց բուն Հայաստանի համար, որը չունի նույնիսկ անվտանգության այն սահմանն ու ներուժը, որն ուներ Ուկրաինան, դժվար է պատկերացնել իրենց աղետալի բնույթի պատճառով։

Ոչ, իհարկե այդ հարցով Հայաստանը պատրանքներ չի կարող  ունենալ, այնուամենայնիվ, դրանք ակնհայտորեն գոյություն ունեն:

Դե ինչ, գալիք բազմաբևեռ աշխարհի հիմնական սկզբունքը, ինչպես Ռուսաստանը երբեք չի հոգնում կրկնելուց, հարգանքն է ուրիշների ինքնիշխանության և ինքնիշխան որոշումների նկատմամբ: Ճիշտ է, հայ ժողովուրդը պետք է հիշի, որ ինքնիշխանություն հավաքածուն անխուսափելիորեն կապված է ընդունված որոշումների և դրանց հետևանքների համար ազգի ամբողջական  պատասխանատվության հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Մայիսյան տոներից հետո մագնիսական փոթորիկները կծածկե՞ն երկիրը. մայիսի 12-13-ի կանխատեսում Գործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրները Թուրքիայում երկու երկրաշարժ է գրանցվելՈղբերգական դեպք. հովիվը մահացել է, կենդանիները սատկել3 ամսում 1 000 ամուսնության համեմատ՝ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք. ԱՎԿ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Թուրքիա Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հռոմի Լեո 14-րդ պապը Վատիկանում կհանդիպի համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը Գետից դի է դուրս բերվելԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ-66 ավտոմեքենա«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»Սպասվում է հորդառատ անձրև Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրելՊապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Խոշոր վթար՝ «Չայնիի» ոլորաններում«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Գազ չի լինիՋուր չի լինի․ հասցեներՄահացել է Արմեն Հովհաննիսյանը Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօրՇները հաչում էին, մտանք տարածք ու զարմացանք 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված