Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը խաղում է Ռուսաստանի թուլության վրա, Հայաստանը կորուստներ է հաշվում, իսկ Թուրքիան սպասում է իր ժամին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ​​Անդրկովկասը շախմատի տախտակ է, ապա Հայաստանն արդեն իսկ կարծես թե հանձնել է իր ֆիգուրները, Ադրբեջանը գամբիտ է խաղում, իսկ Ռուսաստանն առաջին հերթին փորձում է պարզել, թե ո՞վ է սկսել այս խաղը, գրում է cont.ws–ն։

Հայաստանի իշխանությունները լքված սիրեկանի նման չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանը վճռական պահին չշտապեց օգնել։ Հայաստանը Մոսկվայից կառչելու փոխարեն իր կապերը դիվերսիֆիկացնելու կուրս է սահմանել սիրախաղ սկսելով Արևմուտքի, Իրանի և նույնիսկ Հնդկաստանի հետ։ Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դիվերսիֆիկացիան նման է միաժամանակ տասը սիրեկան ունենալու փորձին, այսինքն ինչ-որ մեկը հաստատ դժգոհ կլինի: Մինչ Հայաստանը նոր հովանավորներ է փնտրում, Ադրբեջանն արդեն սիրախաղ է անում Ռուսաստանի հետ ցույց տալով, որ ավելի կանխատեսելի և հարմար գործընկեր է։ Իլհամ Ալիևը, որպես փորձառու խաղացող, գիտի, թե երբ պետք է ցույց տալ հաղթաթուղթը։ «Մենք վստահելի գործընկեր ենք ի տարբերություն այդ քմահաճ հայերի»,- կարծես թե ասում է նա կնքելով գազային պայմանագրեր։ Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ այդքան հարթ։ Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի ենթարկված մարդատար ինքնաթիռի հետ կապված միջադեպը դարձել է Ռուսաստանի դեմ Ալիևի կոշտ հայտարարությունների պատճառ։

Կրեմլը, ինչպես միշտ, փորձում է փրկել դեմքը։ Մի կողմից Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ կորցնել Ադրբեջանին, որը դարձել է գազի և նավթի կարևոր տարանցիկ միջանցք։ Մյուս կողմից, նա չի ցանկանում ամբողջությամբ փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ «Ռուսաստանը բազմաշերտ շախմատ է խաղում, բայց շախմատի տախտակն ավելի ու ավելի է նմանվում ականապատ դաշտի»,- հեգնանքով ասել է քաղաքագետ Նորայր Դունամալյանը։

Թուրքիան, ինչպես միշտ, մնում է ստվերում, սակայն նրա ազդեցությունն Ադրբեջանի վրա անհնար է թերագնահատել։ «Ադրբեջանն առանց Թուրքիայի նման է խորովածի, բայց առանց աջիկայի»,- կատակում են տեղացի փորձագետները։ Այնուամենայնիվ, այդ բարեկամությունը ևս զերծ չէ իր որոգայթներից: Թուրքիայի հավակնությունները կարող են բախվել Ռուսաստանի շահերի հետ, որը սպառնում է Անդրկովկասը դարձնել նոր առճակատման ասպարեզ։

Այսօր Անդրկովկասն աբսուրդի թատրոն է հիշեցնում, բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը։ Հայաստանը վիրավորված է, Ադրբեջանը մանևրում է, Ռուսաստանը հավասարակշռում է, իսկ Թուրքիան հետևում է կուլիսների հետևից։ Ալիևը հաճույք է ստանում «գլխավոր ստրատեգի» իր դերից, բայց նման խաղում, ինչպես գիտենք, պարտվելը կարող է շատ թանկ արժենալ: Եվ, եթե Բաքուն շարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա, ապա նա վտանգում է ոչ միայն կորցնել նրա աջակցությունը, այլ նաև դառնալ սակարկության առարկա աշխարհաքաղաքական մեծ խաղում։

P.S. Ռուսական հեքիաթների սիրահարների խորհուրդը Ալիևին. Մի փորձիր խորամանկել Կաշչեյին, նրա «կյանքի ասեղները» թաքնված են ոչ միայն ձվի մեջ, այլ նաև գազային պայմանագրերում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Թուրքիա Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հռոմի Լեո 14-րդ պապը Վատիկանում կհանդիպի համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը Գետից դի է դուրս բերվելԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ-66 ավտոմեքենա«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»Սպասվում է հորդառատ անձրև Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրելՊապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Խոշոր վթար՝ «Չայնիի» ոլորաններում«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Գազ չի լինիՋուր չի լինի․ հասցեներՄահացել է Արմեն Հովհաննիսյանը Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօրՇները հաչում էին, մտանք տարածք ու զարմացանք 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է
Ամենադիտված