Զելենսկին անդրադարձել է Թրամփի հայտարարություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս «պաշտոնական» ծրագիր չունի՝ վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին։ Այս մասին գրում է MT-ն։
«Այն, ինչ կա որոշակի հրապարակումների մեջ, ես վստահ եմ, որ դա նախագահ Թրամփի պաշտոնական պլանը չէ», - ասել է Զելենսկին։ Նա նախազգուշացրել է, որ շուտով շատ տեղեկություններ կլինեն «Կիևում և ոչ Կիևում» պատրաստվող պոտենցիալ ծրագրի մասին, և որ այդ զեկույցներից մի քանիսը կարող են համապատասխանել իրականությանը, բայց դրանցից շատերը չեն համապատասխանի:
Զելենսկու խոսքով՝ Կիևը պատերազմի ավարտի ծրագրի «տեսլական» ունի, և «հատուկ բաներ» արդեն քննարկվել են ամերիկյան կողմի հետ նույնիսկ Թրամփի երդմնակալությունից առաջ։
«Մեր թիմերը միասին են աշխատելու, որևէ մեկից առանձին պլան չի կարող լինել, նույնիսկ ԱՄՆ-ից»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա կոչ է արել սպասել պաշտոնական բանակցությունների մեկնարկին ու դրանց առաջին արդյունքներին։