Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի օրոք Հայաստանը կարող է դադարել գոյություն ունենալ որպես պետություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը մեկնել է ԱՄՆ բարեկամություն փնտրելու, իսկ նրա բացակայությամբ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է երկու փաստաթուղթ, որոնք իրենց տրամաբանությամբ պետք է դուր գան Վաշինգտոնին։ Սակայն ԱՄՆ-ը խորապես թքած ունի Հայաստանի խորհրդարանի, Փաշինյանի կամ Հայաստանի վրա: Եթե այն անհետանա մոլորակի քարտեզից, ոչ ոք չի էլ նկատի, գրում է sibkray.ru–ն։

Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև հունվարի 14-ին ստորագրված համաձայնագիրը հավանության է արժանացել Հայաստանի Ազգային ժողովի կողմից։ «Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխադարձ աջակցության մասին» վավերացված համաձայնագիրը (դե ֆակտո ուժի մեջ է 2024 թվականի ամառվանից) օրինականացնում է ամերիկյան կողմին մաքսային տեսանելի գործարքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրելը։ Բացի այդ, ԱՄՆ-ը Հայաստանի մաքսային կոմիտեին տրամադրել է համակարգիչներ և բեռների հաշվառման ու մոնիտորինգի համար նախատեսված հատուկ ծրագրակազմ, որն արդեն իսկ տեղադրվում է Վրաստանի և Իրանի հետ սահմանին, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում։

Նույն օրը վերջնականապես ընդունվել են նաև «Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցման, տեղեկատվության փոխանցման և երկակի նշանակության մտավոր գործունեության արդյունքների մասին» օրենքում փոփոխությունները։ Այդ օրենքը Հայաստանի կառավարությանը լրացուցիչ լիազորություններ է տալիս ոչ միայն ապրանքները վերահսկել, այլ նաև դրանց հատկությունների և դրանց հետ գործարքների մանրամասների մասին տեղեկատվությունը կառավարել:

Հասկանալի է, որ այդ ամենն ուղղված է Իրանի և Ռուսաստանի հետ բոլոր առևտրային գործողությունները վերահսկողության տակ դնելուն։ Եվ, եթե Հայաստանն այժմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից  Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների տարանցման կետ է, ապա համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց հետո այդ «կրպակը» կփակվի։ Եվ դա չնայած նրան, որ Հայաստանի տնտեսության ողջ «աճը» պայմանավորված է միայն դրանով։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն միասին չեն հասնում ԵԱՏՄ երկրների, հիմնականում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալի անգամ կեսին։ Այսպես, անցած տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանն ԱՄՆ-ի հետ ընդամենը 381,1 մլն դոլարի առևտուր է իրականացրել՝ գրանցելով 39,2 % անկում։ Եվրոպայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը 2,1 մլրդ դոլար՝ 14,1 % անկումով, մինչդեռ ԵԱՏՄ-ի հետ, գործնականում Ռուսաստանի հետ, շրջանառությունը կազմել է գրեթե 12 մլրդ դոլար՝ 68,3 % աճով։ Modex-ի ուսումնասիրության համաձայն հայկական բանկերի զուտ շահույթը 2024 թվականին կազմել է 912 մլն դոլար՝ 49 %-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ տպավորիչ արդյունքը պայմանավորված է բացառապես ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված առևտրի «ռազմավարական պատուհանով»։

Համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանն ընտրել է Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման ճանապարհը։ Անհնար է բացառել նաև հարևանների հետ հարաբերությունների ամբողջական խզումը, որը կավարտվի Հայաստանի՝ որպես պետության անհետացումով։ Դրան ուղղված առաջին քայլերն արդեն արված են։ Հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկվի ԱՄՆ սահմանային անվտանգության հատուկ խումբ։

Հայ-ադրբեջանական հակամարտության հերթական փուլի սպառնալիքի ֆոնին Փաշինյանը համառորեն ամերիկացիներին քարշ է տալիս դեպի Հարավային Կովկաս, այդ թվում Իրանի հետ սահման։ Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը գործում է ԵՄ-ի հետ համաձայնագրով, նույնպես ձգտում է նույն նպատակներին: Փաստորեն, Փաշինյանի նոր գործընկերները հետախուզություն են իրականացնում Իրանի հետ սահմանին: Թե Թեհրանն ինչպես կարձագանքի դրան՝ հաշվի առնելով այն, որ ռուս սահմանապահները լքել են հայ-իրանական սահմանը, բաց հարց է։

Միաժամանակ Հայաստանը բացում է իր սահմանները Թուրքիայի հետ, որտեղից երկիր պետք է մտնի ամերիկյան հեղուկ գազը, որը պետք է փոխարինի ռուսական գազին։ Ի դեպ, Հայաստանի համար ներկայիս գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 165 ԱՄՆ դոլար, մինչդեռ Եվրոպայում գազի արժեքը հասել է 554 դոլարի։ Փաշինյանն անում է ամեն ինչ ռուսական բիզնեսին երկրից դուրս մղելու և այն թուրքական բիզնեսով ակտիվորեն փոխարինելու համար։

Դե, հիմա էլ՝ Թրամփի պաշտոնը ստանձնելուց և միջազգային ասպարեզում նրա առաջին քայլերից հետո, կարելի է ենթադրել, թե ինչպես կվարվեն ԱՄՆ ամենամոտ գործընկերները։ Մերձավոր Արևելքում Իսրայելին իրավունք է տրվել վերցնել ցանկացած տարածք և վերաբնակեցնել (ոչնչացնել) միլիոնավոր արաբների։ Իսկ ինչո՞ւ պետք է Վաշինգտոնը դատապարտի, օրինակ, Թուրքիային և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին, եթե վերջինս ցանկանում է, ասենք, կտրել «Զանգեզուրի միջանցքը», կամ նույնիսկ վերադարձնել Օսմանյան կայսրության կամ Մեծ Թուրանի «նախնյաց հողերը» ։

Եվ ամենակարևորը, ո՞վ կպաշտպանի դժբախտ Հայաստանը, եթե մինչ այդ նա վերջնականապես բախվի իր հարևանների՝ Իրանի և Ռուսաստանի հետ, որոնցից էլ կախված է նրա ֆիզիկական գոյությունը։ Բայց Փաշինյանը շարունակում է կատարել օրեցօր գնալով ավելի լկտիացող Ադրբեջանի բացարձակապես բոլոր քմահաճույքներն ու ցանկությունները։ Փաշինյանի մերձավոր շրջապատում ավելի ու ավելի են բարձրանում Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության ֆոնին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հետագա մերձեցման անհարիրության և ժամանակավրեպ լինելու մասին ձայները։ Դրա հետ էր կապված նաև արտգործնախարար Միրզոյանի վերջին այցը Մոսկվա՝ որպես հենց այդ լարվածությունը փոքր-ինչ թուլացնելու փորձ։ Բայց հայոց սահմաններին ամերիկացի կոմանդոսների ծանր քայլերը վկայում են այն մասին, որ աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ ավելի հեշտ է սկսել, քան դադարեցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը Գետից դի է դուրս բերվելԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ-66 ավտոմեքենա«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»Սպասվում է հորդառատ անձրև Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրելՊապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Խոշոր վթար՝ «Չայնիի» ոլորաններում«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Գազ չի լինիՋուր չի լինի․ հասցեներՄահացել է Արմեն Հովհաննիսյանը Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօրՇները հաչում էին, մտանք տարածք ու զարմացանք 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Ամենադիտված