Մոսկվայում ԱՄՆ դեսպանը ժամանել է ՌԴ ԱԳՆ շենք. ՏԱՍՍ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ժամանել է ՌԴ ԱԳՆ և գտնվում է գերատեսչության շենքում, գրում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ դեսպանը գտնվում է ՌԴ ԱԳՆ շենքում։ Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,- ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ սոցցանցերը հայտնել էին Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի Ռուսաստան այցի մասին։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն այս հարցի վերաբերյալ տեղեկություն չունի։