Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք չէ առաջ ընկնել. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ–ին Հայաստանի միանալու հարցը հեռու է նոր լինելուց, սակայն վերջերս դրա արդիականությունը մեծացել է, գրում է iz.ru–ն։ Մոսկվան կասկածում է, որ Երևանի ընտրած կուրսը կարող է անցավ լինել, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հավասարակշռությունը կարող է դառնալ անկայուն ռազմավարություն։ «Որքան ես եմ հասկանում, հայ ընկերներն ասում են, որ ԵՄ–ի հետ մերձեցումը պետք է ընթանա փուլերով, և որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ»,- iz.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հավելելով, որ այսպես թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այդ երկվեկտոր մոտեցումը, ինչ-որ պահի պետք է որոշում կայացվի։

Դեռևս 2024 թվականի փետրվարին են Բրյուսելն ու Երևանը որոշել սկսել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները։ 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացն սկսելու մասին օրինագծին և ուղարկել այն խորհրդարան։ Պաշտոնական մակարդակով Երևանն ընդգծում է, որ օրինագիծը չպետք է ընկալվի որպես ԵՄ–ին անհապաղ անդամակցության հայտ։ Դրա հիմնական նպատակն է ցույց տալ Հայաստանի պատրաստակամությունը գործնական աշխատանքի միությանը մերձենալու համար։

Եվրոպան ընդունում է, որ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը մեծ թափ է հավաքում, որ Հայաստանը անդամակցության պաշտոնական հայտ դեռ չի ներկայացրել։

«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա»,– ասել են  iz.ru–ին Եվրահանձնաժողովում ավելացնելով, որ դա ցույց է տալիս վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը և Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում 10 միլիոն եվրոյի չափով Հայաստանին աջակցությունը: Նաև հիշեցրել են, որ 2024-2027 թվականներին «Հայաստանի կայունություն և աճ» ծրագրի միջոցով ԵՄ-ն ավելացրել է ֆինանսական աջակցությունը 270 միլիոն եվրոյով։ Ինչ վերաբերում է եվրաինտեգրման մասին օրենքի նախագծին, ապա Բրյուսելում խոստացել են այն քննարկել հայ գործընկերների հետ։ «Միևնույն ժամանակ, արդեն իսկ ակտիվ աշխատանք է տարվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը թույլ է տալիս Հայաստանին մոտենալ ԵՄ չափանիշներին», - ասվել են ԵՀ-ում։ Այսպիսով, թեև ԵՄ անդամակցության հարցն իրավական առումով դեռ օրակարգում չէ, բայց Հայաստանն արդեն գնում է դեպի Եվրամիության հետ ավելի խորը գործընկերություն։

Հայ հասարակության մեջ ակտիվ քննարկում է ծավալվում երկրի հնարավոր եվրոպական ապագայի վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելը հանրապետության համար տնտեսական և քաղաքական նոր հեռանկարներ կբացի, իսկ ոմանք մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման: Հայ քաղաքական գործիչների և փորձագետների միջև կոնսենսուս չկա: Ընդդիմությունը թերահավատորեն է վերաբերվում երկվեկտոր քաղաքականության հեռանկարին այն համարելով անհնարին։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը iz.ru–ին տված հարցազրույցում քննադատել է օրինագիծը։ Նրա խոսքով այն «հստակ իրավական ձև չունի»։ «Ընդդիմության մի մասը կարծում է, որ դա անհնար է, և նույնիսկ իշխանությունները կոնկրետ տեսակետ կամ դիրքորոշում չունեն։ Պարզապես անհնար է լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Մեր պատգամավորները հստակ հայտարարել են, որ երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ։ Երբ խորհրդարանում քննարկումը տեղի ունենա, մենք ևս մեկ անգամ կհայտնենք մեր դիրքորոշումը»,– նշել է Գեղամ Մանուկյանը։

Նա նաև մեղադրել է եվրոպական վեկտորի կողմնակիցներին բնակչությանը հնարավոր ռիսկերը չբացահայտելու մեջ։ Ըստ նրա օրինագիծն առաջ քաշող ուժերն անտեսում են այն փաստը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում առկա կապերն ու շրջանառությունը խզելու դեպքում վտանգի առաջ է կանգնում։ «Շատ արևմտամետ կուսակցություններ ասում են, որ մենք պետք է ազատվենք ԵԱՏՄ–ից, բայց չեն նշում դրա արժեքը և այն քայլերը, որոնք Հայաստանը պետք է ձեռնարկի Եվրոպայում շուկաներ ձեռք բերելու համար։ Տասնամյակներ շարունակ այնտեղ շուկաներ գտնելն անհնար է եղել»,- ասել է Գեղամ Մանուկյանը։

ԵԱՏՄ կանոնները թույլ չեն տալիս դրա անդամ երկրներին զուգահեռ մասնակցել այլ տնտեսական ասոցիացիաներին, որոնք ենթադրում են ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ։ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ, և հատկապես նրա անդամակցումը Եվրամիությանը, անխուսափելիորեն շահերի բախում կառաջացնի ԵԱՏՄ մյուս անդամների հետ: Եթե հանրապետությունը դուրս գա միությունից, ապա բոլոր առևտրային ռեժիմները կվերանայվեն, այդ թվում առանց մաքսատուրքի մուտքը ռուսական շուկա։ Ցավալի է լինելու ներկրվող հացահատիկի, կերի ու պարարտանյութերի թանկացումը, ինչը կհարվածի երկրի գյուղատնտեսության և սպառողական ոլորտներին։ Բացի դա Հայաստանի տնտեսության առանցքային առանձնահատկություններից մեկը նրա մեծ կախվածությունն է միգրանտների տրանսֆերտներից և սփյուռքից ստացվող օգնություններից, այսինքն Հայաստանի համար շատ կարևոր է Ռուսաստանի հետ կայուն տնտեսական կապերի պահպանումը։

ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալը և այլ շուկաներ վերակողմնորոշումը կպահանջի հարմարվողականության երկար շրջան, որը կարող է տևել երեքից հինգ տարի։ Ըստ IMEMO RAS-ի վերլուծական տվյալների Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի հնարավոր կրճատումից կորուստները կլինեն ՀՆԱ-ի 20 %-ի չափով, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի կենսամակարդակի վատթարացման և բնակչության, հատկապես որակյալ կադրերի արտահոսքի ավելացման: Միգրացիան դեպի ԵՄ երկրներ կամ Ռուսաստանի Դաշնություն կարող է լայն տարածում գտնել։ Ռուսական բիզնեսի համար ինտեգրացիոն ասոցիացիայից Հայաստանի դուրս գալը նույնպես ռիսկեր է պարունակում, սակայն դրանց մասշտաբներն անհամեմատելի են այն տնտեսական կորուստների հետ, որոնք կրելու է ինքը՝ Հայաստանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հռոմի Լեո 14-րդ պապը Վատիկանում կհանդիպի համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը Գետից դի է դուրս բերվելԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ-66 ավտոմեքենա«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»Սպասվում է հորդառատ անձրև Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրելՊապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Խոշոր վթար՝ «Չայնիի» ոլորաններում«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Գազ չի լինիՋուր չի լինի․ հասցեներՄահացել է Արմեն Հովհաննիսյանը Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօրՇները հաչում էին, մտանք տարածք ու զարմացանք 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված