Մասկի 4-ամյա որդին դարձել է Սպիտակ տանը Թրամփի հետ քննարկման «աստղը» (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Ամերիկացի միլիարդատեր, ձեռներեց, Կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկը որդու հետ է մասնակցել Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկմանը, գրում է Bild-ը:
Մինչ քաղաքական գործիչները քննարկում էին պետական ապարատի բարեփոխումը, Մասկի 4-ամյա որդին՝ X Æ A-Xii-ն, հայտնվել է լրագրողների ուշադրության կենտրոնում: Տղան, ձանձրանալով քննարկումից, ծամածռել է դեմքը, նստել հոր ուսերին, ընդհատել նրա ելույթը և նույնիսկ ինչ-որ բան շշնջացել Թրամփի ականջին, ինչին նախագահը պատասխանել է ժպիտով: Լուսանկարներն արագ տարածվել են համացանցում ու «մեմ» դարձել:
Առաջին անգամը չէ, որ Մասկը որդու հետ է մասնակցում պաշտոնական միջոցառմանը, և դա պատահական չէ։ Միլիարդատերը համոզված է, որ աշխարհը բախվում է ծնելիության ճգնաժամի և պարբերաբար խրախուսում է մարդկանց ավելի շատ երեխաներ ունենալ: Նա երեք տարբեր կանանցից 12 երեխաների հայր է։