Անվտանգության հարցերը պահանջում են Մոսկվայի և Աստանայի ուշադրությունը. Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անվտանգության հարցերը, ներառյալ իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում և Ուկրաինայում, պահանջում են մշտական ուշադրություն և համատեղ խորհրդակցություններ Մոսկվայի և Աստանայի միջև, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Աֆղանստանի դեպքերը, վերջին իրադարձությունները Սիրիայում և իրավիճակը Ուկրաինայում. «իհարկե, դրանք պահանջում են մեր մշտական ուշադրությունը, մշտական պաշտոնական խորհրդակցությունները»,- ասել է Շոյգուն Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը։