Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուբենիս ասացի՝ չեմ կարող ապրել ու շնչել առանց քեզ, ապրեցի, բայց սա ինչ ապրել է». նշանառու օպերատոր Ռուբեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ժիր ու ակտիվ երեխա էր Ռուբենս: Խելացի էր, բայց շատ չարաճճի: Այնքան կուզենայի, որ այս հարցին, թե ինչպիսի երեխա է եղել Ռուբենը, պատասխանեին իր ուսուցիչները, իրեն ճանաչողները, որովհետև գուցե նաև իմ գովեստի խոսքերը վերագրեն նրան, որ ես իր ծնողն եմ: Բայց իր մասին ասված ամեն բառը բացարձակ ճշմարտություն է: Մի կողմից՝ որպես ծնող՝ չես ցանկանում ինքդ գովել տղայիդ, բայց մյուս կողմից էլ՝ չես ցանկանում, որ որևէ մեկը չիմանա, թե որքան բարի, կամեցող ու պայծառ տղա է եղել Ռուբենը: Նա մեր տան լույսն էր, ուրիշ, յուրահատուկ երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Ռուբենի մայրիկը:

Ռուբենը ծնունդով Տավուշի մարզի Պտղավան գյուղից է: Այստեղ դպրոց է հաճախել: Մայրիկի խոսքով, 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակից ուսումը շարունակել է Կոթիի դպրոցում: Տիկին Լուսինեն ասում է՝ երկու դպրոցում էլ որդին իր հուշանկյունն ունի: «Ռուբենը լավ էր սովորում, իր համար բոլոր առարկաներն էլ սիրելի էին, ու հավասար էր սովորում, որևէ մեկին առավելություն չէր տալիս: Խելացի էր, բայց երբեմն ծուլանում էր սովորելու տեսանկյունից, ուսուցիչներն իրեն միշտ ասում էին՝ կարող ես շատ լավ սովորել, ունես այդ կարողությունները: Դպրոցն ավարտելուց հետո ուզում էր ընդունվել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տուրիզմի բաժինը: Սիրում էր այդ մասնագիտությունը, սակայն քննության բալերը չբավականացրեցին, և չընդունվեց: Բայց Երևանից զանգ էր ստացել, որ իր բալերով կարող է ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ընդ որում՝ անվճար հիմունքներով: Մերժեց այդ առաջարկը, Ռուբենս ուզում էր տուրիզմի բաժնում սովորել: Անգամ գնում էր Իջևան, դասերին մասնակցում, մինչև դասախոսներից մեկը նկատել էր իրեն, հարցրել՝ բայց չէ՞ որ դու չես ընդունվել, ինչպե՞ս ես դասերի մասնակցում: Հետո արդեն դեկտեմբեր ամիսը եկավ, ինձ պատմեց, որ հրաժարվել է Գյուղինստիտուտում սովորելու առաջարկից՝ բանակ եմ գնալու, կվերադառնամ, անպայման բարձրագույն կրթություն կստանամ: Երբ ծառայության մեջ էր, մի օր զրույցի ժամանակ ասաց. «Մա՛մ, երեք ամիս է մնացել, այստեղից իմ փաստաթղթերը, պատվոգրերը կբերեմ, որ երբ դիմեմ բուհ ընդունվելու համար, որոշակի առավելություններ ունենամ»: Ծառայության ժամանակ Իջևանում մրցույթների էր մասնակցել, առաջին տեղը զբաղեցրել: Շատ խրախուսանքների էր արժանացել»:

2019 թ. հունվարի 18-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել է Թալիշ: Երկու տեղում էլ ծառայել է տանկային զորամասերում, Ռուբենը եղել է նշանառու օպերատոր: «Սիրով է մեկնել ծառայության: Նույնպիսի սիրով նաև ծառայել է: Հրամանատարն իրեն էր հանձնարարել գրագրության հետ կապված բազմաթիվ աշխատանքներ: Միշտ ասում էր. «Մա՛մ, չես պատկերացնում, թե ինչպես է անցնում իմ ծառայությունը»: Այնքան ուրախ էր, իր այդ ուրախությունը ես չեմ մոռանում»:

Մայրիկը, սակայն, չի կարողանում մոռանալ նաև որդու հետ զրույցներից մեկը, որը տեղի է ունեցել սեպտեմբերին: «Սեպտեմբերի կեսերն էր, զանգեց. «Մա՛մ, մի բան հարցնեմ, եթե քեզ զանգեն ու ասեն՝ Ռուբենն էլ չկա, ի՞նչ կանես»: Երբեք չեմ մոռանա այդ օրն ու մեր զրույցը: Արձագանքեցի՝ ես չեմ ապրի առանց քեզ, Ռուբե՛ն, դու իմ ամեն ինչն ես, չեմ կարող շնչել առանց քեզ: Հետո սկսեց ծիծաղել. «Մա՛մ, կատակ եմ անում, նման բաների մի հավատա»: Հիմա արդեն, երբ սկսում եմ մտածել այդ օրվա մեր զրույցի մասին, կարծում եմ, որ զգում էր կամ գուցե գիտեր պատերազմի վտանգի մասին, բայց ոչինչ չէր ասում մեզ, հակառակ դեպքում ինչո՞ւ նման հարց պետք է տար»:

Սեպտեմբերի 27-ից Ռուբենը, ինչպես հարյուրավոր տղաներ, ներգրավվում է պատերազմի մեջ: Նրա պատերազմը տևել է մինչև հոկտեմբերի 3-ը՝ իր ծննդյան և զոհվելու օրը: Մայրիկն ասում է՝ մարտերը նախ Թալիշում են եղել, հետո՝ Թալիշի անկումից հետո, Ռուբենը տեղափոխվել է Մատաղիս: «Պատերազմի հենց առաջին օրն իր տանկը խոցել են, այրվել է այն, մինչև Ռուբենը հասել է դրան: Այդ մասին մեզ հետո պատմեցին իր զինակից ընկերները, հրամանատարները, որոնք իր զոհվելուց հետո մեր տուն այցելեցին, եկան նաև պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Բոլորը պատմում էին, թե որքան լավ զինծառայող, բայց առաջին հերթին որքան լավ մարդ է եղել տղաս: Քանի որ նշանառու է եղել, իրեն տարբեր տեղեր են տեղափոխել, որտեղ նշանառու չեն ունեցել, Ռուբենին այնտեղ են ուղարկել, նա լավ նշանառու էր: Հոկտեմբերի 2-ի գիշերը եղբոր հետ է խոսել, ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Այդ վեց օրվա մեջ մեզանից որևէ մեկի հետ չէր խոսել, չէինք կարողանում իր հետ կապի դուրս գալ»:

Մայրիկը վերհիշում է՝ երբ հոկտեմբերի 3-ն անցավ ու Ռուբենից որևէ լուր չեղավ, կանխազգացում ունեցավ, որ մի բան այն չէ: «Երազիս եկավ՝ մա՛մ, շորերս պատրաստիր: Սպասում էի իր զանգին, բայց այդպես էլ չէր զանգահարում: Լուրեր տարածվեցին, որ Ռուբենս վիրավորվել է, գյուղում բոլորն իրար էին անցել, գուցե ինչոր բան գիտեին, բայց ինձ չէին ասում: Ամուսինս այդ ժամանակ դիրքերում էր, նա էլ պայմանագրային զինծառայող է: Հոկտեմբերի 8-ին ամուսնուս եղբոր հետ գնացինք զինկոմիսարիատ, խնդրեցի մի լուր հայտնել, բայց իրենք ոչինչ չգիտեին: Տան ճանապարհին զանգ ստացա՝ ցավում եմ, Ռուբենն էլ չկա: Ամեն տեղ Ռուբենին էինք փնտրում, ամուսնուս դիրքերից իջեցրեցին, բոլորով գնացին Ռուբենիս ճանաչելու Գորիսի դիահերձարանում:

Ռուբենս վիրահատվել էր վեց տարեկանում, նշան ուներ մարմնի վրա, հենց դրանով էլ հաստատվել է, որ տղաս է: Հոկտեմբերի 9-ին իրեն բերեցինք, 11-ին հուղարկավորությունն էր»: Ռուբենը եղբայր և քույր ունի: «Տղաս սովորում է Թատերական ինստիտուտում, իսկ աղջիկս՝ դպրոցում: Երեխաներիցս ամեն մեկն իր տեղն ունի: Խոսքը շատ կամ քիչ սիրելու մասին չէ, ուղղակի առանց մեր Ռուբենի շատ դժվար է, մենք բոլորս իրենով էինք շնչում, իսկ հիմա մեր ուրախ ընտանիքը դժոխքի վերածվեց: Ռուբենիս ասացի՝ առանց քեզ ապրել ու շնչել չեմ կարող, ապրեցի, բայց սա ինչ ապրել է»:

Հ. Գ. -Ռուբեն Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Պտղավանի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Zeekr-ը ցուցադրել է իր առաջին հիբրիդային քրոսովերը (լուսանկարներ) ՌԴ-Բելառուս հարաբերությունները բառի բուն իմաստով եղբայրական են և կարող են օրինակ լինել այլ երկրների համար. ՊուտինՖրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՌԴ սառեցված ակտիվների առգրավմանը «Իմ ծննդյան օրը չեմ սիրում, երևի նրանից է, որ մեծանում եմ». Մարջան Ավետիսյան Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. ԲայրամովՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՄասիսում գողություն կատարելու պահին տղամարդ է ձերբակալվել Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն ու իր գործակալները սխալ քայլեր ձեռնարկեն, Իրանի պատասխանը կլինի անխուսափելի. Խամենեի Եթե Պուտինը չստորագրի 30-օրյա հրադադարի համաձայնագիրը, ԱՄՆ-ն կարող է ֆինանսապես վատ բաներ անել ՌԴ-ի նկատմամբ. Թրամփ Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը մտել է վերջնական փուլ. Պեսկով Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր Ուրբաթ ակցիա կլինի ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց Պահանջվել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Հնդկական համազարկային կրակի հրթիռային համակարգը, որը մատակարարվում է Հայաստանին, կկարողանա մեկ համազարկով կես հարյուրակ խոյահարող զինամթերք արձակելՀայաստանը գնաճի առումով դարձել է հակաառաջատար«Աշխարհաժողովը» պահանջում է Երևանից տարհանել Սիրիայից հայերինԱդրբեջանը վտարում է ՄԱԿ-ի կառույցներին. ի՞նչ է դա նշանակում երկրի համար Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի մասին բանակցությունները․ Բայրամով «Գռզո»-ի թիկնապահների հետ կատարվածը՝ ազդակ իշխանականների համարԶախարովան Կուրսկում և Բելգորոդում զոհված և վիրավորված երեխաների թվերը հայտնելիս հուզվել է Քարտային համակարգի խափանումը ծանր հետևանքներ կունենա երկրի համար Փաշինյանը խիստ դժգոհ է Գուրգեն Արսենյանի աշխատանքիցՓաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Բավականին շոգ կլինի Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար Եվրոպայում կարմրուկի բռնկում է22 անհետ կորած զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը ՌԴ ՊՆ-ն՝ նոր տարածքների գրավման մասինՆավթը մի փոքր էժանացել է՝ մեկ բարելը 70,87 դոլար Ե՞րբ է նշվելու ԶատիկըԱԳՆ-ն 9 մեքենա կտրամադրի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական մարմիններին Ծնվել է հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը. պատմության այս օրը (13 մարտ)Այսուհետ 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ Ղրղզստանը և Տաջիկստանը բացել են 2021 թվականից փակ պետական սահմանը Տեղեկացեք․ մարտի 20-ին գազ չի լինի․ հասցեներԵվրամիության շարունակվող «բզբզոցները» Վրաստանում և բրիտանական «Փաշինյան» նախագիծը. «Փաստ»Երևանում տղամարդը սպառնացել է նռնակներ պայթեցնելՀՀ ճանապարհները՝ հիմա Դեգերումներ Ռուսաստանի ու ԵՄ–ի միջև. ինչի՞ց են վախենում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Արտակարգ իրավիճակ՝ Արարատում․ 8 վիրավոր կա «Խստապահանջ սպա էր, բայց նաև ընկեր զինվորների համար». լեյտենանտ Հարություն Բեգլարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Հրազենային վնասումով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղաԲազմաբևեռությո՞ւն, թե՞ անբևեռություն. ժամանակակից համաշխարհային միտումները՝ ինտելեկտուալ և ուժային պատերազմներ. «Փաստ»2 օր լույս չի լինելուՌեկորդային աճ՝ տարադրամի շուկայումՓաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ»Նոր Հաճնի ջրատարում, 7-10 մետր խորության վրա հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենադիտված