Մայրը սպանել է իր երեք երեխաներին՝ վիրավորել չորրորդին․ ողբերգություն ԱՄՆ-ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգում կինը հրազենից կրակել է իր չորս մանկահասակ դուստրերի վրա՝ սպանելով երեքին։ Չորրորդը ողջ է մնացել` վիրավոր է։ Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին։ Ողջ մնացած յոթամյա դուստրը հոսպիտալացվել է։ Սարսափելի հանցագործության հեղինակ կինը, ըստ տեղի Ոստիկանության տվյալների, 32 տարեկան է։
Հայտնի է նաեւ, որ կինը ցանկացել է ինքնասպան լինել եւ նույնիսկ զանգահարել է 911 ու տեղեկացրել, որ սպանել է չորս դուստրերին եւ հիմա էլ ինքն է ինքնասպան լինելու։ Դիսպետչերի հոգեբանական աշխատանքի շնորհիվ կինը չի անջատել հեռախոսը, մինչ իրավապահներն ու փրկարարները հասել են դեպքի վայր։ Տեղի ոստիկանապետը կատարվածի առնչությամբ հայտարարել է, որ նման բան ոչ ոք երբեք չպետք է տեսնի։ Սարսռազդու դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։