ՌԴ-ում գիշերը ծանր է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի շրջանների վրայով ոչնչացրել են 83 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 83 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ոչնչացումը տեղի է ունեցել ինը շրջաններում.
Բրյանսկի մարզում՝ 37 դրոն,
Կուրսկի և Լիպեցկի մարզերում՝ 12-ական,
Տվերսկայայում `ինը,
Բելգորոդի, Կալուգայի, Սմոլենսկի և Վորոնեժի մարզերում՝ երեքական,
Ռոստովում՝ մեկ անօդաչու թռչող սարք։
Ուկրաինայի զինված ուժերը գրեթե ամեն օր անօդաչու սարքերով փորձում են գրոհել Ռուսաստանի սահմանային և կենտրոնական շրջանների թիրախները։ ՀՕՊ ուժերը հաջողությամբ որսալ են հակառակորդի սարքերը։