Ուկրաինական ԶՈւ-ի հրամանատարը հայտարարություն է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինային մինչ այժմ հաջողվել է պահել ճակատը, սակայն վատ մոտիվացիայի պատճառով ուկրաինական բանակը տղամարդկանց պակաս ունի և պետք է պատրաստվի «երկար, ձգձգված պատերազմի»: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Այս մասին РБК-Украина գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ առանձին գրոհային բրիգադի գումարտակի հրամանատար Օլեգ Ռոմանովը։
Զինվորականի խոսքով՝ իրադարձությունների նման զարգացման համատեքստում Կիևը հնարավորություն ունի դիմակայելու «ամբողջ պետության հնարավոր կորստին»։
Խոսելով Ուկրաինայի զինված ուժերի շարքերը համալրելու մարդկանց ցածր մոտիվացիայի պատճառների մասին՝ Ռոմանովը նշել է, որ «ամբողջ TikTok-ն այժմ լցված է ուկրաինական բանակի տարբեր վարկաբեկումներով»։