Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրերս քպական մեծամասնության կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «օրենքը», չնայած իր մակերեսայնությանն ու օրենքի հետ որևէ առնչություն չունենալու հետ կապված մասնագիտական գնահատականներին, Հայաստանին դեռ լուրջ ու խորքային, ամենակարևորը՝ տհաճ անակնկալներ կմատուցի: Խոսքը, հասկանալի է, Հայաստանի արտաքին-քաղաքական օրակարգերին է վերաբերում: Շատ քաղաքագետների համոզմամբ, այն խնդիրներ է հարուցելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ հարաբերություններում, որ առանց այդ էլ բավականին խաթարված են՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա վարած «քաղաքականության» հետևանքով:

Բայց հարցը միայն դա չէ: Առանցքային պահերից մեկն այն է, որ այդ, կներեք արտահայտության համար, օրենքի ու, առհասարակ՝ «ուռա՜, գնում ենք դեպի Եվրամիություն» տրամադրությունների գեներացիան ժամանակավրեպ են: Այդ «Եվրաքվեն» ու դրան շաղկապված քաղաքական «խաղերը» դուրս են մնում համաշխարհային մասշտաբով դիտարկվող ու արդեն ընթացող զարգացումների կոնտեքստից ու խորքային ուղղվածությունից:

Հարցն այն չէ, որ ԱՄՆ-ում ժողովուրդը գերադասեց ընտրել «նախկիններին», ու Դոնալդ Թրամփը վերադարձավ Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակ: Դոնալդ Թրամփը ընտրվեց այն պատճառով, որ աշխարհում ավարտվում կամ մարման նիշի վրա է, այսպես ասված, էքսպանսիոն լիբերալիզմի ժամանակաշրջանը: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայի բազմաթիվ «ուղենիշային» պետություններում հասարակությունները, հարկատուները, էլիտաները հոգնել, ձանձրացել ու հիասթափվել են «համաշխարհային հեղափոխության» (վայրագ լիբերալիզմի, ազգությունները, սեռերը, կրոնական, ընտանեկան արժեքները լղոզող «գաղափարախոսության») տարածումից: Այն բերել է ու բերում է նորանոր ընդհարումների, աղետների, տնտեսական անկումների, սոցիալական վիճակի վատթարացման, նորանոր ներքին խնդիրների:

Խորհրդային Միությունում 1970-80-ական թվականներին ապրած ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ կարող են պատկերացնել ընթացիկ վիճակը: Զուգահեռները բավականին ցայտուն են՝ չնկատելու համար: Այն ժամանակաշրջանում (տեսածները կհիշեն, իսկ երիտասարդները կարող են «գուգլել») ԽՍՀՄ-ը բավականին լուրջ ծախսեր էր անում Աֆրիկայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Հեռավոր Արևելքի, առհասարակ՝ «երրորդ աշխարհի» երկրներում տարակերպ կոմունիստական շարժումների աջակցելու, պատկերավոր ասած՝ «Կորեայի որբերին կերակրելու» վրա: Դա հետագայում բավականին ծանր արձագանք ստացավ ԽՍՀՄ-ում՝ պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների տոտալ դեֆիցիտի ու, դրանով պայմանավորված, խորքային դժգոհությունների տեսքով: Չենք պնդի, որ ԽՍՀՄ-ն ու, այսպես ասած, «սոցիալիստական ճամբարը» հենց այդ պատճառով փլուզվեցին, բայց դա ազդող լուրջ գործոններից մեկն էր, անկասկած:

Հիմա մոտավորապես նույն բանը կատարվեց հավաքական Արևմուտքի հետ. սանձազերծելով ռուս-ուկրաինական հակամարտությունը, որն անխուսափելիորեն վերաճեց լայնածավալ պատերազմի, Արևմուտքը ահռելի միջոցներ ներդրեց այնտեղ կրակը թեժ պահելու վրա: Միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ: Այո, պատերազմների վրա հարստացող նեղ խմբակները հարստացան, բայց ժողովուրդներն ու հասարակությունները, յուրաքանչյուրն իր չափանիշներով, սկսեցին ավելի ու ավելի վատ ապրել, ավելի «ձգել գոտիները»: Ու այդ ամենը... հանուն տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու ընթացող, իրենց համար անհասկանալի ինչ որ պատերազմի կամ դիմակայության համար:

Այնպես որ, երբ Թրամփը հայտարարում է, որ իր գերխնդիրը առաջին հերթին Ամերիկան է, դա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Էքսպանսիոն կամ, եթե կարելի է այդպես ասել, «տրոցկիստական մոտեցումներով» լիբերալիզմին փոխարինելու է գալիս «ներհայեցման» ժամանակաշրջանը: Նկատի ունենք, որ պետությունները, գերտերությունները, նրանց քաղաքական, տնտեսական էլիտաները հարկադրված են իրենց ուշադրությունը սևեռել ներքին տնտեսական, սոցիալական, առողջապահական, բարոյահոգեբանական, կրթական խնդիրների վրա:

Նույն Թրամփը, օրինակ՝ ասում է, որ Եվրոպան պետք է մտածի այն մասին, թե ինչպես ինքը իրեն պաշտպանի: Գործնականում ասում է, որ եթե ուզում են շարունակել ուկրաինական պատերազմը, ապա խնդիր չկա, թող շարունակեն, բայց... իրենց միջոցներով ու ռեսուրսներով: Իսկ Եվրոպան տնտեսապես բավականին արնաքամ է եղել: Եվրոպական տնտեսության երբեմնի առյուծ Գերմանիան, զրկված ատոմային էներգետիկայից ու ռուսական գազից, բավականին խեղճացել է: Ու, ի դեպ, թե՛ Գերմանիայում, թե՛ Ֆրանսիայում սպասվում են անխուսափելի իշխանափոխություններ:

Կանխատեսելի է, որ եվրոպական խոշոր տերություններում էլ իշխանության կգան «ազգային» ուժեր, որոնց հուզող առաջնային խնդիրները կլինեն իրենց քաղաքացիների բարեկեցությունը, իրենց տնտեսությունները նորմալ վիճակի բերելը, այլ ոչ թե այն, թե քանի սեռ կա, կամ սեռափոխված մարզիկները մասնակցե՞ն ինչ-որ մրցումների, թե՞ ոչ, կամ տրանսգենդերների գովազդային արշավ հովանավորեն:

Միանգամայն օրինաչափ է, որ նման պայմաններում Թրամփ – Պուտին սպասվող հանդիպումը փորձագետներն արդեն կնքել են «Յալթա-2» (ակնարկվում է Երկրորդ աշխարհամարտի վերջին մոտ՝ 1945 թ. փետրվարի 4-11-ը դաշնակից երեք տերությունների ղեկավարների հանդիպումը, որտեղ նրանք կայացրեցին հետպատերազմական աշխարհում ազդեցության գոտիների բաժանման վերաբերյալ հիմնական պայմանավորվածությունները) կոնֆերանս: Եվ ահա, նման մի իրավիճակում, երբ գերտերությունների միջև ազդեցության գոտիների վերաճշտման գործընթացներ են սպասվում, երբ խոշոր տերությունները հարկադրված են կենտրոնանալ իրենց ներքին խնդիրների վրա, մեկ էլ Հայաստանն է բացում դահլիճի դուռը, փուչիկներով կայտառ ներս է մտնում ու ասում. «Բարև ձեզ, ահա և՝ ես...»:

Եթե ավելի պատկերավոր արտահայտվենք, ապա Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է վազել արդեն մեկնած ճեպընթաց գնացքի հետևից, ըստ որում՝ հետապնդում է «կաղ էշ» հեծնած:

Դա, ի դեպ, վստահ ենք, որ շատ լավ հասկանում է նաև Փաշինյանը: Այդ դեպքում ինչո՞ւ է խրախուսում «դեպի Եվրամիություն» էժանագին բեմականացումը: Դրա հնարավոր նպատակներն էլ են, ի դեպ, անկհայտ. նախ՝ խաղում է ներքին լսարանի ու պարզունակ ընկալումներ ունեցողների տրամադրությունների վրա, երկրորդ՝ շարունակում է դրանով ազդել Ռուսաստանի նյարդերի վրա, ի լրումն՝ իրեն բնորոշ պարզունակ մոտեցումներով կարծում է, որ կարող է այդ «եվրոխաղը» ինչոր տեղ սաղացնել նույն Ռուսաստանի վրա: Կարճ ասած՝ էլի մակերեսային, պարզունակ մոտեցումներ ու ակնկալիքներ են, որոնք միգուցե (այն էլ՝ մեծ վերապահումով) կարող են պահի տակ ինչոր բան տալ անձամբ Փաշինյանին, բայց թե՛ ընթացիկ, թե՛ հեռանկարային առումներով բացարձակապես ոչինչ չեն տալու Հայաստանին: Հակառակը՝ եղած խնդիրներն էլ ավելի են խորացնելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեներըԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվելԱդրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան ՊՆ-ն կրակոցների մասին է հայտնումՎթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Այո՛, Ոսկեպարով Արցախ գնալու «տեսիլքը», կամքը, ձգտումը երբեք չի դադարել մեր մեջ․ Բագրատ Սրբազան Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԻ՞նչ է պատմել կորած 2-ամյա Տիգրանի քույրիկըԱրցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ» Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է քան Ցեղաuպանության ճանաչումը. «Ժողովուրդ» Ով է վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ» Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ» Շուշին չպետք է հիշել, հրահանգ է իջել․ «Հրապարակ» 34 մլն դրամ ջազի միջազգակին օրվա առթիվ, որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես. «Ժողովուրդ» 10-ից ավել վիրավորներ․ ինչ է կատարվել ԼոռիումԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին Երևան-Գյումրի ավտոճանապարհին 65-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին 1 շաբաթ առաջ մեքենայով Դեբեդն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է ՌԴ-ն չի արձագանքի իր դեմ տրիբունալ ստեղծելու ԵՄ-ի ցանկությանը. Կրեմլ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը մեր գործը չէ. ԱՄՆ փոխնախագահ Ալիևները մեկնել են Շուշի «Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգացել». Մենչը՝ դստեր նախահարսանեկան արարողության մասինՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայումՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՄի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան Անչափ դժվար ժամանակներ ենք ապրում, ուղղակի պետք է ունենալ նպատակ և պայքարել անխնա. Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճելՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Կիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համար Որքա՞ն է ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը Թրամփը կոչով դմել է Զելենսկուն և Պուտինին Լիլիթ Աղեկյանը 20 ժամից ավելի գտնվում է անազատության մեջ․ Զարուհի Փոստանջյան Իսակովի պողոտայում բախվել են «Nissan» ու «Ford»-ը․ վիրավnրներ կան ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան ճաքեր է տալիս Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է Անդրանիկ Քոչարյանի թիրախում հիմա էլ գլխավոր դատախազն է Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում Ալիևները մեկնել են Շուշի Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի վարչական շենքին. պաշտոնյաներ են վիրավորվել Հնդկաստանի 24 օդանավակայան դադարեցրել է աշխատանքը. Economic Times Փաշինյանի այցը Մոսկվա կարելի է ձախողված համարել Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան
Ամենադիտված