Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս կայացած ՊուտինԹրամփ հեռախոսազրույցը, կարծես, առաջին քայլն է երկու երկրների միջև գոյացած սառույցը կոտրելու իմաստով: Հարաբերությունները կընթանա՞ն դեպի կարգավորում, ցույց կտա ժամանակը: Բայց սա միանշանակ իր ազդեցությունը կունենա աշխարհաքաղաքական գործընթացների, նաև Հարավային Կովկասի վրա:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծում է՝ այն փաստը, որ աշխարհի երկու ամենահզոր տերությունները նախընտրում են հակամարտությունը հաղթահարել և կուտակված բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, չափազանց լավ և ուրախալի լուր է: «Սա հանդարտություն է բերում ընդհանուր միջազգային հարաբերություններում և, մասնավորաբար, առանձին տարածաշրջաններում: Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահն անմիջապես զանգահարել էր նաև Ուկրաինայի նախագահին, ու ևս մեկ կարևոր փաստ, ինչին քիչ ուշադրություն դարձվեց, նույն այդ հեռախոսազանգից անմիջապես հետո Պուտինը զանգահարել էր Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարին: Ակնհայտ է, որ դրան զուգահեռ այլ տարածաշրջաններում նույնպես ինչ-որ գործընթացներ են սկսվում, որոնք վկայում են առնվազն հարաբերությունների՝ հակամարտությունից որպես հետքայլ ընթացքի մասին: Օրինակ՝ Թուրքիան փորձում է հարաբերություններ կարգավորել Միացյալ Նահանգների հետ: «Բլումբերգի» տեղեկություններով, Թուրքիան սկսել է գնել ԱՄՆ-ի պետական արժեթղթեր, ինչը վկայում է այն մասին, որ Անկարան իր հերթին փորձում է հարաբերություններ կարգավորել Ամերիկայի հետ, Անկարան նույնպես, ըստ էության, հրաժարվում է, հետ է կանգնում հակամարտության կամ սեփական շահերն ամեն գնով առաջ տանելու մարտավարությունից Ամերիկայի հետ հարաբերություններում: Ընդհանուր առմամբ, տեսնում ենք գլոբալ հարաբերությունների մտերմացման, ջերմացման փորձերի փնտրտուք: 

Սա շատ լավ լուր է թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կան ակտիվ հակամարտություններ, թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կա նման հակամարտությունների վտանգ, օրինակ՝ Հարավային Կովկասը: Բոլորս հասկանում ենք, որ վերջին տարիների բոլոր զարգացումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ գերտերությունները մեր տարածաշրջանը վերածել էին միմյանց դեմ մրցակցության և ոչ թե համագործակցության գոտու: Այդ մրցակցության փաստից օգտվել են բավականին շատ տարածաշրջանային երկրներ, մեր պարագայում՝ հատկապես Թուրքիան և Ադրբեջանը: Հիմա, երբ կա հույս, որ հարաբերությունները կկարգավորվեն, կա նաև հույս, որ տարածաշրջանային զարգացումներն ավելի վերահսկելի կդառնան, և ավելի փոքր, բայց, միևնույնն է, հզոր երկրները, ինչպիսին Թուրքիան է, այս կամ այն քայլին դիմելուց առաջ արդեն ավելի երկար մտածելու, ավելի խորը հաշվարկներ անելու և մոտեցումները ճշտելու կարիք կունենան: Իմ տպավորությամբ, դա մեծացնում է անվտանգությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այլ տարածաշրջաններում: Մեզ համար, իհարկե, կարևորը մեր տարածաշրջանն է: Իսկապես լիահույս եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հակամարտային ընթացքի ավարտը կնշանավորվի նաև մեր տարածաշրջանում ավելի քաղաքակիրթ, քաղաքական, հաշվարկված զարգացումների ընթացքով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մելիք-Շահնազարյանը:

Աշխարհաքաղաքական փոփոխությունները, կարծես, իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի իշխանությունների վարքագծի վրա: Փորձագիտական հանրույթը ցայտնոտային է համարում Նիկոլ Փաշինյանի այցերը ԱՄՆ և Ֆրանսիա, նշում են՝ նա ցանկանում էր հասկանալ, թե տեղի ունեցող փոփոխություններն ինչպե՞ս են ազդելու իր իշխանության վրա: «Դժվար է ասել՝ դրանք ցայտնոտայի՞ն այցեր էին, թե՞ ոչ: Հայաստանի իշխանությունները տեսնում և գիտակցում են, որ իրավիճակ է փոխվում: Ընդ որում՝ այդ իրավիճակը փոխվել է ոչ միայն արտաքին աշխարհում, այլ նաև երկրի ներսում: Երկրի ներսում էլ բազմաթիվ զարգացումներ կան, որոնք ցույց են տալիս՝ իշխանությունը չունի հանրային աջակցություն, ունի ներքին բազում տարաձայնություններ, իշխանական թիմը վաղուց արդեն բազում ճաքեր է տվել, դա բերում է ներսում հակամարտությունների: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Հայաստանում ընդդիմությունը կամացկամաց որոշակի նոր արդյունքներ է կարողանում արձանագրել, ամրագրել, ինչ-որ իմաստով բարելավում է իր դիրքերը թե՛ հանրային ընկալումների, թե՛ կազմակերպված գործողությունների արդյունավետության բարձրացման տեսակետից: Վստահ եմ, որ այս ամենն իրենք հասկանում են, հաշվի են առնում և փորձելու են հնարավոր բացթողումները կոմպենսացնել արտաքին աջակցության մեծացմամբ, բայց խնդիրը հենց այստեղ է, որ երբ աշխարհը վերադառնում է համագործակցության փուլ, հակամարտության «գործիքները» սկսում են ավելի և ավելի քիչ պահանջված լինել: Իսկ Փաշինյանը հենց այդպիսին է, նա հակամարտության գործիք է, որը մե՛կ Արևմուտքն է օգտագործում Ռուսաստանի դեմ, մե՛կ Ռուսաստանն է օգտագործում Արևմուտքի դեմ: Այսինքն՝ փորձում են քայլեր անել «գործիքով», որի «պիտանելիության ժամկետն» այլևս սպառվում է: Կոպիտ ասած՝ նման «գործիքների» կարիք աշխարհաքաղաքական կենտրոններում, հնարավոր է, այլևս չունենան:

Պարզ է, որ Փաշինյանի կառավարությունը փորձելու է ինչոր նոր առաջարկներ անել, ինքն իրեն նոր կերպ մատուցել այդ աշխարհին, որպեսզի իր «պիտանելիությունը» դեռևս լինի: Բայց խիստ կասկածում եմ, որ դա այլևս հնարավոր կլինի Փաշինյանի համար, որովհետև մեծ հաշվով Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հակամարտության եզրագծում էր, կենտրոնում չէր դեռևս: Ավելի կարևոր կետեր կան, որոնց մասով պայմանավորվելու տրամադրություն և ցանկություն ունեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Հետևաբար՝ ոչ մեկը կենտրոնական շահը չի զոհելու ծայրամասի զարգացումներին կամ, այսպես ասած, նիկոլական փոքրիկ «շուստրիությանը»», -նշում է մեր զրուցակիցը:

Կարծում է՝ իշխանությունը զգում է, որ բան է փոխվել: «Զգում է, որ այլևս անպիտան է, բայց նաև չունի առաջարկներ, որոնումների և տվայտանքների մեջ է, փորձում է ինքն իրեն նոր կերպ մատուցել: Մեծ հավանականությամբ, կարծում եմ, որ դա իրենց չի հաջողվելու: Իրենք ներքին խնդիրները մշտապես կարողանում էին հաղթահարել: Իսկապես հանրային մեծ աջակցություն ուներ այս իշխանությունը, անգամ պատերազմում դավաճանական պարտությունից հետո, ցավոք, հանրության մեջ որոշակի շերտեր շարունակում էին աջակցել այս իշխանությանը: Հիմա էլ ինչոր չափով աջակցություն կա: Բայց հանրային շերտի աջակցությունը շատ մեծ արագությամբ է չեզոքանում, դա ակնհայտ է: Ըստ էության, այս իշխանությունները փառքից արբեցած, թե չգիտեմ ինչ ինքնավստահությամբ պատերազմի դուրս եկան իրենց հենարանի դեմ՝ մեկ «համբալ» ասելով «Օպելի» վարորդներին, մեկ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելով, հարկերը բարձրացնելով, բոլորին փորձելով հայտարարագրել և այլն: Սոցիալական ծառայություններն աղետալի վիճակում են, առողջապահությունը կործանված վիճակում է: Սրանք խնդիրներ են, որոնք սովորական մարդիկ ամեն օր զգում են իրենց վրա և չարձագանքել չեն կարող, որքան էլ շարունակեն սիրել Փաշինյանին կամ նրա կառավարությանը: Դրանք կենսական հարցեր են մարդկանց համար: Ըստ էության, Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում: Վստահ եմ, որ հետևանքներ անպայման լինելու են, խուսափել այդ հետևանքներից հնարավոր չի լինի»,-հավելում է նա:

Ու մինչ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են հասարակության մեջ ներարկել ատելության հերթական չափաբաժինն Արցախի և արցախցիների հանդեպ, թե «չմնացիք, չկռվեցիք Արցախի համար», հասարակությունը, կարծես, վերականգնում է իր իմունիտետը և ասում՝ հերիք է, որքան կարելի է նույն բանն ասել: Հասարակությունը հոգնել է բոլորին ուղղված իշխանության մեղադրանքներից: «Հանրային ընդվզումը նաև այս հարցում է մեծացել: Մարդիկ հասկանում են, որ սրանք անընդհատ մեղքերն ուրիշի վրա բարդելով, ուշադրություն շեղելով՝ խնդիրներին լուծում չեն տալիս: Հանդուրժել դա հանրությունը ոչ միայն պատրաստ չէ, այլ նաև ֆիզիկապես չի կարող»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին Երևան-Գյումրի ավտոճանապարհին 65-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին 1 շաբաթ առաջ մեքենայով Դեբեդն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է ՌԴ-ն չի արձագանքի իր դեմ տրիբունալ ստեղծելու ԵՄ-ի ցանկությանը. Կրեմլ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը մեր գործը չէ. ԱՄՆ փոխնախագահ Ալիևները մեկնել են Շուշի «Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգացել». Մենչը՝ դստեր նախահարսանեկան արարողության մասինՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայումՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՄի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան Անչափ դժվար ժամանակներ ենք ապրում, ուղղակի պետք է ունենալ նպատակ և պայքարել անխնա. Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճելՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Կիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համար Որքա՞ն է ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը Թրամփը կոչով դմել է Զելենսկուն և Պուտինին Լիլիթ Աղեկյանը 20 ժամից ավելի գտնվում է անազատության մեջ․ Զարուհի Փոստանջյան Իսակովի պողոտայում բախվել են «Nissan» ու «Ford»-ը․ վիրավnրներ կան ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան ճաքեր է տալիս Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է Անդրանիկ Քոչարյանի թիրախում հիմա էլ գլխավոր դատախազն է Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում Ալիևները մեկնել են Շուշի Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի վարչական շենքին. պաշտոնյաներ են վիրավորվել Հնդկաստանի 24 օդանավակայան դադարեցրել է աշխատանքը. Economic Times Փաշինյանի այցը Մոսկվա կարելի է ձախողված համարել Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան Սպասվում է +29 աստիճան տաքությունԵՄ-ն դեմ է Ուկրաինայի ապառազմականացմանը․ Կալլաս Խոշոր վթար. ամուսիններ են տեղափոխվել հիվանդանոց Կյանքից հեռացել է «Քարտերի տունը» ֆիլմի ռեժիսորը Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեցՋրանջատումներ՝ նշված հասցեներումԾանոթ ու միաժամանակ անհայտ … սոֆթբոլ Հնդկաստանի և Պակիստանի պատերազմը կարող է վերածվել միջուկային պատերազմի. արդյո՞ք Ռուսաստանը կներքաշվի դրա մեջՀալվող վարկանիշ. Փաշինյանը կորցնում է հեղինակությունը, ընդդիմությունը ձեռք բերումԿամչատկայում երկու երկրաշարժ է գրանցվելՀաղթանակի օր․ պատմության այս օրը (09 մայիս)Հաղթանակի օրը մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն 99% համոզվեցինք, որ երեխային գողացել ենՓաշինյանը ժամանեց Մոսկվայի Կարմիր հրապարակ (տեսանյութ) «Մեզանից գողացվեց մեր Արցախը, բայց մենք փյունիկի պես վեր կհառնենք»․ Բագրատ Սրբազան Նոր մանրամասներ՝ ՄարմարիկիցԱրտակարգ դեպք՝ ԼոռիումԲիթքոյնի գինը գերազանցել է 100 հազար դոլարըՈղբերգական վթար․ կա 1 զոհ, 3 վիրավորՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջել Սյունիքում․«Հրապարակ» Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը. «Ժողովուրդ» ՄԱՊ-ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է․«Հրապարակ»
Ամենադիտված