Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Մենք չափազանց բարի ենք եղել նրանց նկատմամբ». ինչո՞ւ են Ալիևն ու Փաշինյանն այդքան ատում Ռուսաստանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թշնամիներ են, բայց նրանք ունեն մի ընդհանուր բան, որը միավորում է նրանց, դա հակակրանքն է Ռուսաստանի նկատմամբ, գրում է bloknot.ru–ն։ Եվ, եթե հնարավոր լիներ անտեսել այն խնդիրները, որոնք պատմականորեն գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ, ապա Ռուսաստանի հանդեպ ատելությունն իսկապես կարող էր միավորել այդ երկու առաջնորդներին: Ընդ որում, յուրաքանչյուրն ունի այդ ատելության իր պատճառները։ Բայց էությունը մոտավորապես նույնն է: Բայց ինչո՞ւ են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդներն այդքան ատում Ռուսաստանին, ի վերջո, Ռուսաստանը չի խլել նրանց տարածքները, չի կիրառել տնտեսական շրջափակում, այլ ընդհակառակը, միշտ ձգտել է համագործակցության և ցուցաբերել հնարավոր ամեն օգնություն, այդ թվում խաղաղության պահպանման համար առաջին և երկրորդ ղարաբաղյան պատերազմների ժամանակ։ Սակայն, պարզվել է, որ «կռիվը ցրելու» դերը այնքան էլ ձեռնտու չէ, և արդյունքում երկու առաջնորդներն էլ Ռուսաստանին վերաբերվում են կողմնակալությամբ, որոշակի թշնամական վերաբերմունքով: 

Եվ առաջինը, ով սկսեց բացահայտ ռուսաֆոբիա դրսևորել՝ Փաշինյանն էր։ Ավելին, այդ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ալիքով իշխանության եկածը սկզբից փորձում էր Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ պահվածք դրսևորել կամ գոնե ձևացնում էր դա, բայց շուտով դիմակն ընկավ։ Այսպիսով, 2023 թվականին Նիկոլ Փաշինյանն իտալական La Repubblica-ի գրեթե ամբողջ հարցազրույցը նվիրեց  մեղադրանքներին։ Նա հայտարարեց, որ «մի օր կարող է արթնանալ և չտեսնել Ռուսաստանը Հարավային Կովկասում», հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի համար մեղադրեց «ռուս խաղաղապահների» ենթադրյալ անգործությանը մոռանալով, որ եթե Ռուսաստանը չլիներ, Ալիևը կարող էր հեշտությամբ գրավել ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանի կեսը: Փաշինյանը անգամ Ռուսաստանի հետ ամրապնդված տնտեսական կապերն անվանեց «ռազմավարական սխալ»: Այն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն իրավացիորեն նշեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա։ Հետո Փաշինյանի համար հակառուսական հռետորաբանությունը սովորական դարձավ, և Հայաստանի վարչապետն էլ ավելի ձգվեց դեպի ԵՄ, որտեղ նա միամտորեն հույս ունի ստանալ անվտանգության երաշխիքներ, որոնք իբր չի ստացել Մոսկվայից։

Արդեն 2025 թվականին Փաշինյանը հստակորեն փորձելով լարել իրավիճակը հօգուտ իր եվրոպացի կուրատորների հայտարարեց, որ «Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը չի կարող վարվել սպառնալիքների լեզվով»: «Ինչո՞ւ ԵՄ-ին անդամակցելու ցանկություն առաջացավ Հայաստանի քաղաքացիների մոտ։ Դա կապված է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի հետ»,– ասաց  նա։

Հիմա Փաշինյանն ամեն կերպ փորձում է ցույց տալ իր ատելությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել նրա համար մեծ անախորժությունների, քանի որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չափազանց հեռավոր հեռանկար է, Հայաստանն այդ հարցում բավական խնդիրներ ունի, վստահ են փորձագետները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ապա նա, քննադատելով Ռուսաստանին, սկսել է իր քաղաքական կարիերայի թերևս ամենավտանգավոր խաղը, վստահ են ռուս քաղաքագետները: Միևնույն ժամանակ, խոսքն ամենևին էլ AZAL ինքնաթիռի կործանման մասին չէ, ինչի համար Ադրբեջանի նախագահը կոպտորեն մեղադրել է Ռուսաստանին: Այդ մեղադրանքները միայն պատրվակ են Եվրոպայում գազային դաժան պատերազմի մեկնարկի համար։ Փաստն այն է, որ ԵՄ-ն Բաքվից պահանջել է կրկնապատկել գազի մատակարարումը Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով տարանցման դադարեցումից հետո։ «Սակայն եվրոպացիները հրաժարվել են Ալիևին փող տալ դրա համար, և Բաքվի համար մատակարարումները մեծացնելու միակ ճանապարհն այն ռուսական խողովակներն են, որոնք անցնում են Ուկրաինայով, այսինքն ադրբեջանական գազի վերաարտահանումը շահույթ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Կիևին», - հաղորդել է Bloomberg-ը հավելելով, որ ԵՄ առնվազն երկու երկրներ՝ Սլովակիան և Ավստրիան, մտադիր են անձամբ պայմանավորվել Ադրբեջանի գազ գնելու հարցում: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է գործակալությունը, Բաքվի գազը կարող է մատակարարվել ոուսական խողովակաշարային համակարգերով: Իսկ ինչպե՞ս այդ խողովակները ձեռք բերել, Ռուսաստանն ակնհայտորեն չի ցանկանա դրանք տրամադրել Ադրբեջանին: Իսկ, եթե՞ փչացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները և պարզապես դրա համար թույլտվություն չխնդրե՞նք: «Ադրբեջանը կորցնում է տարեկան մոտ 6 միլիարդ դոլար, այսինքն իր ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը, և Ալիևը պատճառ է փնտրում այդ կորուստների համար որոշակի փոխհատուցում «քամել» Ռուսաստանից»,- նշել է քաղաքագետ Անդրեյ Պինչուկը։

Բայց Ալիևի ընտրած ճանապարհն ակնհայտորեն փակուղի է։ Ի վերջո, Ռուսաստանի վրա ճնշումը երբեք արդյունք չի տվել։ Հատկապես, եթե դա իրականացվում է ոչ այնքան ուժեղ հակառակորդի կողմից, որն արդեն իսկ հայտարարել է, որ Ռուսաստանի՝ որպես գերտերության կարգավիճակը «կարող է ճշգրտվել»։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Իլհամ Ալիևի ռեժիմն աչքի է ընկել հակառուսական գործողությունների մի ամբողջ շարքով: «Բաքուն միտումնավոր է գնում առճակատման։ Միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ալիևն այդքան ինքնավստահ, նա իր թիկունքում ունի Թուրքիա, որը ներկայումս ցուցադրում է առավելագույն ակտիվություն ուղղված Ռուսաստանին տարածաշրջանում առանցքային դիրքերից դուրս մղելուն։ Այդ թվում այնպես, ինչպես արդեն արել են Սիրիայում»,- գրում են ռուսական լրատվամիջոցները: Միաժամանակ, Հայաստանը նույնքան ակտիվորեն թեքվում է դեպի Թուրքիան։ Եվ Ալիևն ու Փաշինյանը, որոնք հակառակորդներ են, ավելի քան երբևէ միասնական են իրենց ռուսաֆոբիայի հարցում: Սակայն փորձագետները վստահ են, որ և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը շատ վտանգավոր խաղ են սկսել։ Փաշինյանն առանց կորուստների չի կարող փախչել ԵՄ, իսկ Ալիևը չպետք է հույս ունենա, որ կկարողանա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և գազային ոլորտում նրանից նախապատվություններ ստանալ։ Այնուամենայնիվ, նրանք՝ այդ երկուսը, անշուշտ, կշարունակեն վնասներ հասցնել Ռուսաստանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

3 ամսում 1 000 ամուսնության համեմատ՝ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք. ԱՎԿ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Թուրքիա Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հռոմի Լեո 14-րդ պապը Վատիկանում կհանդիպի համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը Գետից դի է դուրս բերվելԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ-66 ավտոմեքենա«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»Սպասվում է հորդառատ անձրև Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրելՊապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Խոշոր վթար՝ «Չայնիի» ոլորաններում«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Գազ չի լինիՋուր չի լինի․ հասցեներՄահացել է Արմեն Հովհաննիսյանը Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօրՇները հաչում էին, մտանք տարածք ու զարմացանք 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել
Ամենադիտված