Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մարտահրավեր Աբխազիայում. Գունբայի մրցակիցը թուրքամետ գործիչն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է լինելու, որին կմասնակցեն փոխնախագահ Բադրա Գունբան և «Աբխազիայի Ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավար Ադգուր Արձինբան։

Նախօրեին կայացած ընտրություններում Գունբան հավաքել է 46,38 տոկոս քվե, իսկ Արձինբան՝ 36.92 տոկոս։ Մյուս երեք թեկնածուները բավական ետ են մնում առաջատարներից։ Աբխազիայի Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան ստացել է 7,54 տոկոս, Ռուսաստանում Աբխազիայի նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը՝ 4,04 տոկոս, իսկ Սևծովյան զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Ադգուր Խուրխումալը՝ 0,97 տոկոս։

Ընտրողների մասնակցությունը բավական բարձր է եղել՝ գրեթե 69 տոկոս։ Այժմ մարտի 1-ին Աբխազիայի բնակիչներն ընտրելու են երկու թեկնածուներից մեկին։ Աբխազիայում ահռելի հայկական համայնք կա, ըստ որոշ տվյալների, մինչև բնակչության 40 տոկոսը, իսկ Արձինբան արդեն հասցրել է թշնամանք հարուցել ոչ միայն հայերի, այլև Աբխազիայում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ։

«Աբխազիայի Ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավարն առաջ է մղում Թուրքիայի շահերը, իր կողմնակիցների հետ բազմիցս աչքի է ընկել հակահայկական հայտարարություններով, ազգամիջյան բախումներ սադրելու իր հմտություններով։ Աբխազիայի հայ համայնքը նույնիսկ նամակով դիմել էր ՀՀ իշխանություններին՝ կոչ անելով պաշտոնապես խնդրել չճանաչված հանրապետության ժամանակավոր իշխանություններին հայ համայնքի պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, քանի որ չեն բացառվում հայերի դեմ բռնությունների ու ջարդերի հավանականությունը։ ՀՀ իշխանությունները, ի դեպ, որևէ կերպ չեն արձագանքել։

Արձինբան պարտվել էր նաև 2020 թ. ընտրություններում՝ կրկին երկրորդ տեղը զբաղեցնելով։ Ըստ վերլուծաբանների, նա այժմ պատկառելի քանակի ձայներ ստացել է հենց ԵՄ և Թուրքիայի ֆինանսավորման, տեղեկատվական և նյութական աջակցության արդյունքում։ Ռուսաստանի ազդեցության տիրույթում գտնվող փոքրիկ ու չճանաչված այդ պետությունն այժմ Անկարայի թիրախում է, որը ցանկանում է իր հավատարիմ խամաճիկին նշանակել այնտեղ։ Իսկ Արձինբայի ընտրությունն ընդհուպ կարող է բախումներ հրահրել Աբխազիայում։ Առաջին փուլում հայ համայնքը բավական ակտիվ մասնակցել է, ընտրել կառավարման մեծ փորձ ունեցող, երկիրը համախբելու ունակ Բադրա Գունբային։ Առաջիկա երկու շաբաթները վճռորոշ են լինելու թե՛ Աբխազիայի ապագայի, թե՛ այդ երկրում հայկական հետքը պահպանելու հարցում։

Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Խոշոր վթար՝ «Չայնիի» ոլորաններում«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Գազ չի լինիՋուր չի լինի․ հասցեներՄահացել է Արմեն Հովհաննիսյանը Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօրՇները հաչում էին, մտանք տարածք ու զարմացանք 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը Ռուսաստանին
Ամենադիտված