Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Ալիևը միասնական են ևս մեկ հարցում. նրանք շատ վտանգավոր խաղ են սկսել․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն ««Մենք չափազանց բարի ենք եղել նրանց նկատմամբ». ինչո՞ւ են Ալիևն ու Փաշինյանը այդքան ատում Ռուսաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը թշնամիներ են, բայց նրանք ունեն մի ընդհանուր բան, որը միավորում է նրանց, դա հակակրանքն է Ռուսաստանի նկատմամբ։ Եվ եթե հնարավոր լիներ անտեսել այն խնդիրները, որոնք պատմականորեն գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ, ապա Ռուսաստանի հանդեպ ատելությունն իսկապես կարող էր միավորել այդ երկու առաջնորդներին: Ընդ որում, յուրաքանչյուրն ունի այդ ատելության իր պատճառները։ Բայց էությունը մոտավորապես նույնն է: Բայց ինչո՞ւ են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդներն այդքան ատում Ռուսաստանին, ի վերջո, Ռուսաստանը չի խլել նրանց տարածքները, չի կիրառել տնտեսական շրջափակում, այլ ընդհակառակը՝ միշտ ձգտել է համագործակցության և ցուցաբերել հնարավոր ամեն օգնություն, այդ թվում՝ խաղաղության պահպանման համար առաջին և երկրորդ Ղարաբաղյան պատերազմների ժամանակ։ Սակայն պարզվել է, որ «կռիվը ցրելու» դերը այնքան էլ ձեռնտու չէ, և արդյունքում երկու առաջնորդներն էլ Ռուսաստանին վերաբերվում են կողմնակալությամբ, որոշակի թշնամական վերաբերմունքով:

Առաջինը, ով սկսեց բացահայտ ռուսաֆոբիա դրսևորել, Փաշինյանն էր։ Ավելին, այդ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ալիքով իշխանության եկածը սկզբից փորձում էր Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ պահվածք դրսևորել կամ գոնե ձևացնում էր դա, բայց շուտով դիմակն ընկավ։ Այսպիսով, 2023 թվականին Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica-ի գրեթե ամբողջ հարցազրույցը նվիրեց մեղադրանքներին։ Նա հայտարարեց, որ «մի օր հնարավոր է արթնանալ և չտեսնել Ռուսաստանը Հարավային Կովկասում», հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի համար մեղադրեց «ռուս խաղաղապահների» ենթադրյալ անգործությունը՝ մոռանալով, որ եթե Ռուսաստանը չլիներ, Ալիևը կարող էր հեշտությամբ գրավել ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանի կեսը: Փաշինյանն անգամ Ռուսաստանի հետ ամրապնդված տնտեսական կապերն անվանեց «ռազմավարական սխալ»: Այն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն նշեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա։ Հետո Փաշինյանի համար հակառուսական հռետորաբանությունը սովորական դարձավ, և Հայաստանի վարչապետն էլ ավելի ձգվեց դեպի ԵՄ, որտեղ նա միամտորեն հույս ունի ստանալ անվտանգության երաշխիքներ, որոնք իբր չի ստացել Մոսկվայից։ Արդեն 2025 թվականին Փաշինյանը, հստակորեն փորձելով լարել իրավիճակը հօգուտ իր եվրոպացի կուրատորների, հայտարարեց, որ «Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը չի կարող վարվել սպառնալիքների լեզվով»: «Ինչու՞ ԵՄ-ին անդամակցելու ցանկություն առաջացավ Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Դա կապված է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի հետ»,– ասաց նա։ Հիմա Փաշինյանն ամեն կերպ փորձում է ցույց տալ իր ատելությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել նրա համար մեծ անախորժությունների, քանի որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չափազանց մշուշոտ հեռանկար է, Հայաստանն այդ հարցում բավական խնդիրներ ունի, վստահ են փորձագետները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ապա նա, քննադատելով Ռուսաստանին, սկսել է իր քաղաքական կարիերայի թերևս ամենավտանգավոր խաղը, վստահ են ռուս քաղաքագետները: Միևնույն ժամանակ, խոսքն ամենևին էլ AZAL ինքնաթիռի կործանման մասին չէ, ինչի համար Ադրբեջանի նախագահը կոպտորեն մեղադրել է Ռուսաստանին: Այդ մեղադրանքները միայն պատրվակ են Եվրոպայում գազային դաժան պատերազմի մեկնարկի համար։ Փաստն այն է, որ ԵՄ-ն Բաքվից պահանջել է Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով տարանցման դադարեցումից հետո կրկնապատկել գազի մատակարարումը։ «Սակայն եվրոպացիները հրաժարվել են Ալիևին փող տալ դրա համար, և Բաքվի համար մատակարարումները մեծացնելու միակ ճանապարհը այն ռուսական խողովակներն են, որոնք անցնում են Ուկրաինայով, այսինքն՝ ադրբեջանական գազի վերաարտահանումը շահույթ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Կիևին», - հաղորդել է Bloomberg-ը՝ հավելելով, որ ԵՄ առնվազն երկու երկիր՝ Սլովակիան և Ավստրիան, մտադիր են անձամբ պայմանավորվել ադրբեջանական գազ գնելու հարցում: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է գործակալությունը, Բաքվի գազը կարող է մատակարարվել ոուսական խողովակաշարային համակարգերով: Իսկ ինչպե՞ս այդ խողովակները ձեռք բերել, չէ՞ որ Ռուսաստանը ակնհայտորեն չի ցանկանա դրանք տրամադրել Ադրբեջանին: Իսկ եթե փչացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները և պարզապես դրա համար թույլտվություն չխնդրե՞նք: «Ադրբեջանը կորցնում է տարեկան մոտ 6 միլիարդ դոլար, այսինքն՝ իր ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը, և Ալիևը պատճառ է փնտրում այդ կորուստների համար որոշակի փոխհատուցում «քամել» Ռուսաստանից»,- նշել է քաղաքագետ Անդրեյ Պինչուկը։ Բայց Ալիևի ընտրած ճանապարհն ակնհայտորեն փակուղի է։ Ի վերջո, Ռուսաստանի վրա ճնշումը երբեք արդյունք չի տվել։ Հատկապես, եթե դա իրականացվում է ոչ այնքան ուժեղ հակառակորդի կողմից, որն արդեն իսկ հայտարարել է, որ Ռուսաստանի՝ որպես գերտերության կարգավիճակը «կարող է ճշգրտվել»։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Իլհամ Ալիևի ռեժիմը աչքի է ընկել հակառուսական գործողությունների մի ամբողջ շարքով: «Բաքուն միտումնավոր է գնում առճակատման։ Միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ալիևն այդքան ինքնավստահ. նա իր թիկունքում ունի Թուրքիա, որը ներկայումս ցուցադրում է առավելագույն ակտիվություն՝ ուղղված Ռուսաստանին տարածաշրջանում առանցքային դիրքերից դուրս մղելուն։ Այդ թվում՝ այնպես, ինչպես արդեն արել են Սիրիայում»,- գրում են ռուսական լրատվամիջոցները:

Միաժամանակ, Հայաստանը նույնքան ակտիվորեն թեքվում է դեպի Թուրքիա։ Եվ Ալիևն ու Փաշինյանը, որոնք հակառակորդներ են, առավել քան երբևէ միասնական են իրենց ռուսաֆոբիայի հարցում: Սակայն փորձագետները վստահ են, որ և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը շատ վտանգավոր խաղ են սկսել։ Փաշինյանն առանց կորուստների չի կարող փախչել ԵՄ, իսկ Ալիևը չպետք է հույս ունենա, որ կկարողանա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և գազային ոլորտում նրանից նախապատվություններ ստանալ։ Այնուամենայնիվ, նրանք՝ այդ երկուսը, անշուշտ, կշարունակեն վնասներ հասցնել Ռուսաստանին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվայում սաստիկ շոգ է սպասվում Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է էվթանազիայի մասին օրենքը Հուսով ենք՝ մինչև 2026-ի հունիս պատերшզմը կավարտվի. Զելենսկի ՀՀ–ում Չեխիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ 43-ամյա կինը «Զվարթնոց» օդանավակայանում գողացել է օտարերկրացու դրամապանակը Հայաստան կժամանի Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը Զախարովան հայտնել է՝ որն է տարվա բառակապակցությունը Արտակ Զեյնալյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու Խաղաղ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը․ Լավրով Հայաստանը կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնին Սոչիում Հայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open 2025» միջազգային մրցաշարին Սպիտակ տունը հայտարարել է` մտադիր է բիթքոյնի պահուստներ կուտակելՊատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Թրամփը զգուշացնում, Ռուսաստանը սպառնում է Դեպքից ժամեր առաջ էր իմացել երեխայի սեռը․ երեկ վրաերթի հետևանքով մաhացած Սերգեյը 25 տարեկան էր Հայաստանը չպետք է հաշտվի «լցակայանների» քաղաքականության հետ. Վարդան Ոսկանյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում ենԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա. NYTՀայաստանը թույլտվություն չի տալիս Կապանում ռուսական հյուպատոսության համար Հայաստանում վարակիչ հիվանդության աճ է գրանցվելՎթար՝ Երևանում, բախվել են «Nissan X-Trail» ու «ՎԱԶ 2104», վիրավոր կաԴանակահարության հետևանքով 5 անչափահաս է մաhացել․ ՌԴԱպօրինի գույքի օրենքը խնդիրներ է հարուցելու իշխանության համար Փողով ծառայությունից ազատվելու օրինագիծը մնացել է ՔՊ-ի կոկորդինԳազ չի լինելուՍպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկներն անցան եզրափակիչ փուլԵրևանում տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր ԱՄՆ դեսպանատունը փակ է Ակտիվ ցիկլոնը Հայաստանում է․ որքա՞ն կշարունակվեն անձրևներըԾանոթ ու միաժամանակ անհայտ … էվերկլեր լիկյորՀԷՑ-ը՝ վաղվա անջատումների մասին«Հայաստանի համար Թուրքական ընդհանուր պետությանը սարերի հետևում չէ» «Այսօրվա Հայաստանի համար Ռուսաստանն է անվտանգության գլխավոր երաշխավորը» Անչափահասը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել էՀայաստանի առաջին հանրապետության օր․ պատմության այս օրը (28 մայիս)Վերջին զանգի համերգին կռվել են, հետո եկել «կալցեվոյ»՝ «ռազբիրատի»․ մանրամասներ՝ Վեդիի ողբերգական դեպքիցՌուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցել Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը ՔՊ-ականները պահանջում են Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ» «Շիշ բռնող»-ը ՔՊ-ում քննություն կհանձնի. նիստ է սպասվում. «Ժողովուրդ» Հովիկ Հովսեփյանի քրոջն ազատել են աշխատանքից․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում վրդովված են անարդարությունից. ՔԿ նախագահն իրեն է վերագրել դարի հանցանքի բացահայտումը. «Ժողովուրդ» ՔՊ-ական որ կանանց է ընտրում Փաշինյանը․ «Հրապարակ» Լճաշեն համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՌաուլը հեռացել է «Ռեալից» Երևանում «BMW»-ն կոտրել է ավտոլվացման կետերից մեկի պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր ընկել կիսակառույց շինության մեջՍտամբուլում շատ լավ է. Լավրովն առաջարկում է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակել ԹուրքիայումԽոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի 37-ամյա բնակիչ (տեսանյութ)ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծըՀրաձգություն՝ Ֆիլադելֆիայի զբոսայգիներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Ամենադիտված