Փորձագետ Հովհաննիսյան. Հայաստանում հեղափոխություն է հասունանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում հասունանում են սոցիալական և քաղաքական խոր փոփոխություններ, որոնք կարող են դուրս գալ սովորական իշխանափոխության շրջանակներից, ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը, գրում է glavny.tv–ն։
Ըստ վերլուծաբանի, այն գործընթացները, որոնք կարող են լինել հանրապետությունում, կարող են լինել ավելի հզոր, քան հեղափոխությունը։ Հովհաննիսյանը նշել է, որ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում տարբեր դրսևորումներն ու այլ ցուցանիշները վկայում են այն մասին, որ հասարակությունը սկսում է վրդովվել։ «Պետություններում անկասելի փոփոխությունները տեղի են ունենում հենց այն ժամանակ, երբ հասարակությունն իրեն վիրավորված է զգում։ Մեզ համար այդ գործընթացն արդեն սկսվել է։ Այն, ինչ տեսել են մարդիկ, չի կարող նրանց չվիրավորել։ Հակառակ դեպքում դա այլևս ժողովուրդ չէ»,- նկատել է վերլուծաբանը։
Փորձագետը նշել է, որ պաշտոնյաների «անվերջ սուտն ու ցինիզմը», ինչպես նաև նրանց արագ հարստացումը զուգորդված պատերազմում զիջումներով, հանգեցնում են բնակչության լայն շերտերի սոցիալական վիճակի վատթարացմանը:
«2025 թվականի համար այս կառավարության կողմից ժողովրդին պարտադրած նորամուծությունների փաթեթը, որը վատթարացնում է մարդկանց կյանքը, փաստացի դարձել է սեփական ժողովրդի դեմ սոցիալական պատերազմի հայտարարություն»,- հավելել է Հովհաննիսյանը։
Ըստ վերլուծաբանի հայ հասարակությունը, բոլոր քաղաքական ուժերին ու նրանց առաջնորդներին ցածր վարկանիշ ունենալով հանդերձ, միաժամանակ փոփոխությունների հսկայական պահանջ են դնում։ Մնում է հուսալ, որ կառաջանան համարժեք նոր ուժեր և ձևաչափեր, որոնք կկարողանան արձագանքել ժամանակի մարտահրավերներին, եզրափակել է Վահե Հովհաննիսյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը