Այսօր կշարունակվի Արցախի նախկին ղեկավարության և քաղաքացիական անձանց շինծու դատավարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը:
«Մեղադրյալների» թվում են՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Նրանք մեղադրվում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար: լրատվամիջոցները։