Ջրհեղեղի հետևանքով արդեն առնվազն 14 մարդ է մաhացել. ԱՄՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միացյալ Նահանգների Ջորջիա, Կենտուկի և Արևմտյան Վիրջինիա նահանգներում ջրհեղեղի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել։
Առնվազն 12 մարդ մահացել է Կենտուկիում, ևս երկուսը մահացել են Ջորջիայում և Արևմտյան Վիրջինիայում։ Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսին ասել է, որ մի քանի մարդ անհայտ կորած է համարվում: