ԲՀԿ-ն «Լճերում» տոնական հաց է կերել, որին մասնակցել են բոլորը, բացի երկուսից. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» «օբյեկտում» ԲՀԿ-ն իր վերակազմավորման առիթով «մի կտոր տոնական հաց է կերել», որին մասնակցել են բոլոր ԲՀԿ-ականները, բացի Աբրահամ Մանուկյանից եւ Միքայել Մելքումյանից։ Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների՝ Մանուկյանին նույնպես հրավեր ուղարկվել է, սակայն վերջինս պատճառաբանել է, թե գտնվում Մոսկվայում եւ «տոնական նիստին» չի կարող մասնակցել։ Միքայել Մելքումյանի բացակայությունն էլ հարգելի է եղել, նա մեկնել է Անթալիա։
«Ահաբեկչությունների էս նեղ մաջալի՛ն»,– հարցրինք ԲՀԿ-ական մեր զրուցակցին։ «Մի անհանգստացեք, Միշան գնացել է Անթալիա՝ մասնակցելու Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների կուսակցության համաժողովին»։
Ի դեպ, խնջույքի թամադան եղել է Վարդան Բաբկենիչը՝ Բոստանջյանը, որին առանցքային դերակատարություն է վստահվել ոչ միայն տրիբուն լինելու, այլեւ առաջիկայում համամասնական ցուցակում առանցքային տեղ հատկացվելու միտումով, ի տարբերություն նախորդ անգամվա։
ԲՀԿ-ի համար առանցքային է դարձել նաեւ Գրիգոր Գրիգորյանը՝ ոչ անհայտ Շերիֆը, որն սկսել է կենտրոնական գրասենյակում մոդերացիա իրականացնել։ ԲՀԿ-ում որոշել են «նման» հանդիպումները պերմանենտ դարձնել, հաջորդը Երնջատափում է տեղի ունենալու՝ Վովա Խաչատրյանի տանը, որտեղ վերջին քեֆի ժամանակ խորոված անողներն այրվածքներ ստացան։ «Վայ թե Կարեն Ավագյանին էլ տանենք, որպեսզի ֆեյերվերկը կատարյալ լհնի»,– կատակեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում