Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը դատապարտված է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրկովկասում պատերազմի հստակ հոտ է գալիս: Հիմա արդեն պարզ է, որ Հայաստանը դատապարտված է։ Այն ժամանակ էլ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից երկու տարի անց կար մոտալուտ պատերազմի համառ հոտ։ Հետո Բաքուն որոշեց բլից-կրիգի հարվածով տապալել այն ամենը, ինչ մնացել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, գրում է livejournal.com–ը։

Այժմ էլ Հարավային Կովկասում դրամայի հերթական գործողությունն է պատրաստ ծավալման։ Թույլերին խփում են, իսկ երբ այդ թույլերը հրաժարվելով ուժեղանալ պարտվում են՝ նրանց վերջացնում են։ Դա միջազգային քաղաքականության օրենք է։ Իդեալիստ լիբերալ քաղաքական գործիչ Փաշինյանը հնարավոր է, որ հոգու խորքում խորապես հասկանում է դա, բայց հրաժարվում է դրան հավատալ՝ հույսը դնելով (վաղուց արդեն ոչ) «ամենազոր» Արևմուտքի վրա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք հայտարարություններ է արել, որոնք կարելի է վերջնագիր անվանել։ Նախ նա խոսել է Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, որը երկու մասի է բաժանում ադրբեջանական տարածքը և թույլ չի տալիս ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Հայերը ռազմավարական նշանակություն ունեցող 35 կիլոմետր երկարությամբ նեղ հողաշերտ ունեն, դա էլ հենց Զանգեզուրի միջանցքն է։ «Նրանք չպետք է աշխարհագրական պատնեշ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, և որքան շուտ հասկանան դա, այնքան լավ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը նաև անդրադարձել է հայկական պետությանը որպես այդպիսին: «Ֆաշիզմը Հայաստանում պետք է ոչնչացվի։ Կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք կանենք դա»,– ասել է նա։ Բաքուն պահանջում է ճնշել այն ամենը, ինչ մնացել է հայկական ազգայնականությունից: Այսինքն ցանկացած հիշողություն Լեռնային Ղարաբաղի մասին, ցանկացած հակաադրբեջանական և, հավանաբար, նաև հակաթուրքական պատմական նարրատիվ։ Չի մոռացվել նաև 1990 թվականի Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բացառելու հարցը, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ Երևանի հավակնությունների մասին։

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ղեկավարությունը ստանձնել է Հայաստանն ու նրա հայրենասեր ուժերի մնացորդները ոչնչացնելու գործը։ Իսկ հիմնական պահանջը, որը կոչվում է «կյանք ու մահ», դադարեցնել Հայաստանին զենքի մատակարարումը Ֆրանսիայից և այլ երկրներից և վերադարձնել արդեն մատակարարվածը։ Դա սկզբունքորեն դժվար թե հնարավոր լինի հաշվի առնելով այն, որ հայերը մեծ գումարներ են վճարել։ Բացի դա զենքը «սկզբնակետ» վերադարձնելու պրակտիկան, մեղմ ասած, ընդհանուր առմամբ ընդունված չէ։ Սակայն դա Բաքվին չի հետաքրքրում, կա՛մ Հայաստանը կլինի անպաշտպան ու զիջող, կա՛մ գործի մեջ կմտնեն Ադրբեջանի զինված ուժերը։ «Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կբերի: Մենք դա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում։ Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի ելույթը շատ վատ խոսքեր է պարունակել Ջոզեֆ Բայդենի և նրա վարչակազմի մասին, և շատ հույսեր Դոնալդ Թրամփի հետ կապված։ Բայց Փաշինյանը Դեմոկրատական ​​կուսակցությանը մոտ կանգնած Սորոսի կառույցներից է։ Ինքը՝ Հայաստանի վարչապետը պետք է որ օրգանապես տհաճ լինի ԱՄՆ նորընտիր նախագահի համար: Եվ դա ի տարբերություն էլիտար Ալիևի՝ Քաղբյուրոյի անդամի և ԽՍՀՄ առաջին փոխվարչապետի որդու։ Մի բան է հաստատ՝ հանրապետականների օրոք ԱՄՆ-ը 100 տոկոսանոց վստահությամբ չի սատարի ինչ որ Փաշինյանի։ Հարց է անգամ այն, թե արդյո՞ք նրանք տեր կանգնելու են քրդերին, դա մտքի խնդիր է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հարցը փակված է։

Իսկ ինչպե՞ս է արձագանքում հակառակ կողմը: Վախկոտ, պաթետիկ և անմիտ, և դրանով իսկ բառիս բուն իմաստով Ադրբեջանին ավելի մեծ ագրեսիայի հրահրում։

Այս տարին կարող է դառնալ Հայաստանի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի ևս մեկ տարի: Ադրբեջանի զինված ուժերը, հատկապես Թուրքիայի աջակցությամբ, տեսականորեն կարող են ոչնչացնել հարևան հանրապետությունը։ Վթարային անջատիչներ չկան, ավելի լավ պահ չի էլ կարելի մտածել: Ռուսաստանը զբաղված է Հյուսիս-արևելյան ռազմական թատերաբեմում, և Գյումրիում ռազմաբազայի առկայությունը կունենա նույն ազդեցությունը, ինչ Տարտուսի և Խմեյմիմի բազաներն ունեցան Սիրիայում Ասադի կործանման ժամանակ: Բացի դա Ռուսաստանը հայերի կողքին չի կանգնի այն պատճառով, որ Փաշինյանը վիճաբանում է Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանի խորհրդարանն ընդունել է ԵՄ–ին միանալու ակտ:

Ի դեպ, խոցված ինքնաթիռի շուրջ Ռուսաստանի հետ Ադրբեջանի սրումը կարող է լինել ընդամենն Ալիևի խաղը, այսինքն փոխանակում, օրինակ մենք մեր աչքերը կփակենք ինքնաթիռի վրա, իսկ դուք Զանգեզուրի միջանցքի վրա։

Իրանը նույնպես չի օգնի հայերին, նա ջախջախիչ պարտություն է կրել Սիրիայում, ապրում է ներքին անկայունության պայմաններում և ողջ Մերձավոր Արևելքում է կորուստներ կրում իր վստահված անձանց շրջանում: Բացի դա ինչո՞ւ Թեհրանը պետք է ցանկանա պատերազմել Ադրբեջանի հետ հատկապես հաշվի առնելով բուն Իրանում ադրբեջանական բնակչության հսկայական մասնաբաժինը։

Եթե ​​ինչ-որ մեկը կարծում է, որ հայկական պետականության կործանումն անհնար է, քանի որ դա ըստ էության անհնար է, ապա հիշեք վերջին օրինակը՝ Սիրիան։ Այդ հանրապետությունը փլուզվեց 12 օրում: Եվ դա չնայած նրան, որ Ասադի իշխանությունն ավելի ուժեղ էր թվում, քան Փաշինյանինն է:

Այս ամենը վախկոտների ու սրիկաների ստեղծած իրավիճակն է։ Ժողովրդի լռելյայն համաձայնությամբ կամ հակառակը՝ առանց ժողովրդի մասնակցության, Փաշինյանը երկիրը տանում է  կործանման:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»Չեն հանձնվում. ի՞նչ տարբերակներ է աշխատեցնելու ՔՊ-ն Գյումրիում. «Փաստ»Կիրկորովը պատմել է՝ ինչպես է Եվգենի Պետրոսյանն իրեն օգնել ազատվել կախվածությունիցՉինաստանն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%Վայոց ձորում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանաLouis Vuitton-ը ներկայացրել է Chocolate Egg Bag ուտելի պայուսակը Զատկի համար՝ 224 եվրո արժողությամբԼավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի
Ամենադիտված