Իրական չարիք․ 2 երեխա «Չուպա Չուպս» ուտելուց հետո կոմայի մեջ են ընկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կրասնոդարում 2 երեխա «Չուպա Չուպս» ուտելուց հետո կոմայի մեջ է ընկել։
Ըստ SHOT-ի՝ տեղի «Լիդեր» գիմնազիայի 7-ամյա աշակերտուհին ու նրա կրտսեր եղբայրը գիշերը քաղցրավենիք են կերել, որից հետո նրանց վիճակը սկսել է կտրուկ վատանալ։
Երեխաները հանկարծ ընկել են կոմայի մեջ և տեղափոխվել տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Երկուսն էլ հետո գիտակցության են եկել, փետրվարի 19-ին գրել է տելեգրամյան ալիքը։
Բժիշկները պարզում են, թե արդյոք քաղցրավենիքն է եղել միջադեպի պատճառը։