Անտիկ քանդակները՝ ժամանակակից հագուստով (ֆոտո)
ՄՇԱԿՈՒՅԹՖրանսիացի ժամանակակից լուսանկարիչ Լեո Կաիլլայրը (Leo Caillard) վերջերս ներկայացել էր իր շատ անսպասելի նախագիծը՝ հնագույն քանդակներին «հագցրել» է ժամանակակից հագուստ: kulturologia.ru կայքը գրում է, որ լուսանկարիչը որոշել է իր աշխատանքներում միավորել հնագույնը ժամանակակցի հետ: Որպեսզի կարողանա իրականացել իր ծրագիրը, նա մի քանի թանգարան ու քաղաքային զբոսայգի է այցելել, մի քանի տասնյակ լուսանկար արել: Այնուհետև, պատկերել իր նորաձև հագնված ընկերներին, որոնք նախապես համապատասխան դիրքեր են ընդունել, որպեսզի հետագայում հեշտությամբ հագուստը տեղափոխի քարե քանդակների վրա:
Արդյունքում հնագույն կանայք և տղամարդիկ վերածվել են ինքնատիպ, ոճային հանգված կերպարների: