3 հազար տոննա եգիպտացորենով նավ է խորտակվում Ազովի ծովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
3 տոննա եգիպտացորենով նավ է խորտակվում Ազովի ծովում:
«Պավել Գրաբովսկի» նավը Ռոստովից ուղեւորվելիս է եղել թուրքական Սամսուն, սակայն փետրվարի 16-ին այն ճեղքվածք է ստացել Ազովի նավահանգստի մոտ։
«Պավել Գրաբովսկի» նավը շարժվել է Պանամայի դրոշի ներքո, երկարությունը 114 մետր է, լայնությունը՝ 14 մետր։ Երեք հազար տոննա եգիպտացորենով բեռնված բեռնատար նավը դուրս է եկել Ռոստովից և շարժվել դեպի թուրքական Սամսուն։ Սակայն փետրվարի 16-ին Ազովի նավահանգստի մոտ նավի հատակը ծակվել է։
Աղետի ազդանշանի փոխարեն նավաստիները թույլտվություն են խնդրել Ազովում վերանորոգում իրականացնելու համար: Այնուամենայնիվ, դա պահանջում է, որ ջրի մակարդակը լինի ավելի բարձր։ Օգնության են ուղարկվել «Կապիտան Դեմիդով» և «Կապիտան Չուդինով» սառցահատները։