Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կատարված ավազակությունը բացահայտվել է. չորս օտարերկրացի կալանավորված է (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

Փետրվարի 12-ին, ժամը 17.31-ին, հրազենային վնասվածքի վերաբերյալ կանչ է ստացվել շտապօգնություն: Խումբը մեկնել է մայրաքաղաքի Րաֆֆու փողոց, որտեղ հայտնաբերել է 61-ամյա տղամարդու` գլխուղեղի վնասվածքով: Հայտնում են ՆԳՆ-ից:

Ստանալով տեղեկությունը` դեպքի վայր են մեկնում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական ոստիկանության ու Մալաթիայի համայնքային բաժնի ղեկավարներ ու ծառայողներ` օպերատիվ խմբով:

Տուժած տղամարդը Մալաթիայի շուկայում գտնվող արտարժույթի փոխանակման կետի սեփականատերն էր: Նա տալիս է հաղորդում, որ ժամը 17.30-ի սահմաններում Րաֆֆու փողոցում երկու անծանոթ տղամարդ մոտեցել են իրեն, դեմքին փչել արցունքաբեր գազ, գետնին գցել, հարվածներ հասցրել և ձեռքից հափշտակել երկու պայուսակ, որոնց մեջ եղել են տարադրամի փոխանակման կետի գումարները:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մալաթիայի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական ոստիկանության ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացվեցին ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ: Օպերատիվ աշխատանքի և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների վարույթային գործողությունների արդյունքում հիմնավորվեց, որ ավազակային հարձակումը կատարել է օտարերկրյա չորս քաղաքացի, որոնցից մեկը` ազգությամբ հայ:

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձինք դեպքի վայր ժամանել են «Հյունդայի Ակցենտ» մակնիշի մեքենայով, որի համարանիշները եղել են փոխված:
Փետրվարի 13-ին Օհանովի փողոցում «Հյունդային» հայտնաբերվեց: Մեքենայի սրահում կային բժշկական դիմակ ու ձեռնոցներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավազակային հարձակում գործած անձինք կրել էին հանցագործության ժամանակ:
Հետագա լայնածավալ միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ հանցավոր խմբի անդամներից երկուսը հանցագործությունն ավարտին հասցնելուց հետո գնացել են Երևանում նախօրոք վարձակալած տուն և երեկոյան մեկնել են օդանավակայան:
«Տեղեկություններ են ստացվել նաև, որ ավազակային հարձակում կատարած անձանցից երկուսը «Զվարթնոց» օդանավակայանում են և ցանկանում են լքել Հայաստանի տարածքը: Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է օդանավակայան: Պարզվել է, որ նրանցից մեկն արդեն անցել է անձնագրային հսկման տարածքը»,-ներկայացնում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը:
Փախուստը կանխել հաջողվեց: Գիշերը, ժամը 4.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանում երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Ազգությամբ հայ 24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց իրեղեն ապացույց հանդիսացող 13 500 դոլար, ավելի քան 163 հազար ռուբլի ու 200 եվրո: Նրա 29-ամյա հանցակցի խուզարկությամբ հայտնաբերվեց 13 600 դոլար, 325 հազար ռուբլի և 200 եվրո:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում ստացվեցին օպերատիվ տվյալներ, որ ավազակային հարձակում կատարած մյուս երկու անձինք գտնվում են իրենց կողմից նախապես վարձակալած տանը: Հետագա միջոցառումներով նրանք նույնպես հայտնաբերվեցին, ձերբակալվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմին»,- նշում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։
Փետրվարի 14-ին, երեկոյան ժամը 6-ին, Երևանի քրեական ոստիկանները նախ Երվանդ Քոչարի փողոցում ձերբակալեցին հանցավոր խմբի երրորդ` 30-ամյա անդամին: Այս օտարերկրացին արդեն իսկ հետախուզման մեջ էր անցած տարի Մասիսում և Մալաթիայի վարչական տարածքում կատարած ավազակությունների մեղադրանքով: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 70 հազար ռուբլի, 75 հազար դրամ, 150 եվրո և յոթ հազար դոլար: Սրանից էլ մեկ ժամ չանցած` Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվեց ու ձերբակալվեց նաև խմբի չորրորդ անդամը՝ 38-ամյա տղամարդ, որն, ի դեպ, 2021 թվականի հունվարից Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 134 հազար ռուբլի և 266 հազար դրամ:

«Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ տեղեկություն է ստացվել, որ հանցակիցներից մեկը իր մոտ եղած գումարի մի մասը փոխանցել է ծանոթին, որը բացատրական աշխատանքի արդյունքում հափշտակած գումարն ամբողջությամբ ներկայացրել է նախաքննական մարմին»,-նշում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։

Այս ծանոթը` Արարատի մարզի բնակիչ 70-ամյա կինը, նախաքննական մարմին ներկայացրեց ավելի քան 3,5 միլիոն դրամ և 11 600 դոլար:
Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հանցավոր խմբի երկու անդամների` Երևանում վարձակալած բնակարանում հայտնաբերվեց հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող մեկնարկային ատրճանակը:

Բոլորն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

Առցանց հարթակ, որը կամրապնդի «պետություն-գործատու-աշխատանք փնտրող» կապը. «Փաստ»Կարող է նոր իրավիճակ ստեղծվել հայաստանյան ներքաղաքական կյանքում. «Փաստ»Փորձում են ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները. «Փաստ»Իսկ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես են քաղաքացիների հետ վարվում վիզաների աջակցման կենտրոնները. «Փաստ»«Պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի». «Սպայկայի» ղեկավարի կարծիքով, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին. «Փաստ»Իշխանությունները նվազագույն աջակցություն են վայելում. ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»Սյունիքի քրեական ոստիկանները թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել Հնդկաստանում կայացել է Էլ Կլասիկո՝ իսպանական ակումբների լեգենդների մասնակցությամբԲացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելում 3-ամյա երեխան գտել է 3,800-ամյա արտեֆակտ Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը բալիկի է սպասում. հայտնի է երեխայի սեռը ԱՄՆ-ում ջրհեղեղների և փոթորիկների զոհ է դարձել առնվազն 18 մարդ Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին, սակայն դրա համար պետք է լուծվեն հարցեր, որոնք առայժմ օդում կախված են. ԿրեմլԵրևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ. Թրամփի հետ բանակցություններում նաև քննարկվելու է Իրանի հարցըBitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է, բայց երկիրը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՃապոնայում շտապօգնության ուղղաթիռը ծովն է ընկել. կան զոհեր ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին էԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատորՔոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)
Ամենադիտված