Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում կրկին արծածվել է Ղարաբաղի հարցը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում փորձել է 1999 թվականին հայկական Մեղրին ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) և Լաչինի միջանցքի հետ փոխանակելու փորձի առաջադրված մեղադրանքներից արդարանալ, գրում է ng.ru–ն։ Մեղրու տարբերակ կոչվածը առաջին անգամ հայտնի է դարձել 2008 թվականին, սակայն այն ժամանակ ընդդիմության կողմից նման լուրերի տարածումը համարվում էր գործող  իշխանությունների հեղինակությունը խարխլելու փորձ։ Սակայն 2025 թվականի հունվարին լրատվամիջոցները կրկին հիշել են այդ պատմությունն այս անգամ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերը։ Տեսականորեն նման գործարքը կարող էր հանգեցնել հայ-ադրբեջանական տարածքային հակամարտության ավարտին, Միացյալ Նահանգները պատրաստ էր հանդես գալ որպես միջնորդ, սակայն Հայաստանն ամբողջությամբ կկտրվեր Իրանից, իսկ ադրբեջանա-թուրքական տանդեմը, ընդհակառակը, կամրապնդվեր։ Ինչևէ, գործարքը Երևանի նախաձեռնությամբ չի եղել, բայց այսօր Ադրբեջանը պահանջում է իր համար բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը պետք է անցնի Մեղրիով: «Այո, բանակցություններ են վարվել։ Ալիևն առաջարկեց այդ տարբերակը, բայց ես անմիջապես ասացի, որ Հայաստանը չի կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Ամբողջ գործընթացը մեզ ձեռնտու էր, և ես հենց առաջին իսկ օրերից հասկացա, որ այդ քննարկումները թույլ կտան մեզ համար ընդունելի լուծման գալ։ Ինչո՞ւ էի համոզված այս հարցում: Որովհետև Ալիևը ստանալու էր վեց շրջան, ինչը նշանակում էր, որ կար մոտիվացիա»,- ասել է Քոչարյանը։ ՀՀ նախկին նախագահն ընդգծել է, որ ակնկալում էր, որ Հեյդար Ալիևն ինքը կմերժի առաջարկվող սխեման։ «Դիվանագիտությունը բանակցային գործընթացը քեզ համար ձեռնտու կետի տանելն էր»,- հավելել է Քոչարյանը։ Միաժամանակ նա հերքել է այն պնդումները, թե ահաբեկիչների կողմից սպանված Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը չգիտեր բանակցային գործընթացի որոշ նրբերանգների մասին։ Նրա խոսքով Սարգսյանը տեղյակ է եղել Բաքվի առաջարկի բոլոր մանրամասներին։ «Ի վերջո, որպես կառավարության ղեկավար և խորհրդարանական մեծամասնության ղեկավար, նա չէր կարող անմասն մնալ նման քննարկումներից»,- նշել է նախկին նախագահը։ Մինչդեռ Քոչարյանի հակառակորդները չեն բացառում, որ նա կարող էր կազմակերպել Սարգսյանի սպանությունը։

Ինչևէ, Քոչարյանը պնդում է, որ այդ ամբողջ պատմությունը կրկին հայտնվել է տեղեկատվական տարածքում միայն այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արդարացնել իր զիջումը Բաքվին նրանով, որ դա այնքան էլ սարսափելի չէ, որքան կարող էր լինել 25 տարի առաջ։ Այդ առնչությամբ Քոչարյանը հիշեցրել է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենք են տապալել բանակցային գործընթացը, ինչի արդյունքում էլ սկսվել է երկրորդ պատերազմը Ղարաբաղի համար, ԼՂՀ-ն ընկել է, հազարավոր մարդիկ փախստական են դարձել։ Մասնավորապես, ըստ նրա, 2019 թվականին Փաշինյանը հրաժարվեց «Լավրովի պլանից», որի շրջանակներում Հայաստանն Ադրբեջանին կտրամադրեր հինգ շրջանների «անվտանգության գոտին», բայց կկարողանար ԼՂՀ–ն ներառել իր կազմում։ Ճիշտ է, Բաքուն չի համաձայնվել դրան, բայց Քոչարյանը պնդում է, որ հենց Երևանը մերժեց առաջարկը, բանակցությունները մտան փակուղի։ «Նա միջնորդներին ասել է «դուք ո՞վ էիք, ինչո՞վ եք զբաղվում 25 տարի, ես ինչ ուզեմ՝ կբանակցեմ» բանակցային գործընթացը մտել է փակուղի, հետո էլ նա ասել է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, և դա պատերազմի կոչ էր»,- ասել է Քոչարյանը։

Ավելին, Փաշինյանը դրանով չի սահմանափակվել, վստահ է ՀՀ երկրորդ նախագահը: Այսպիսով, նա որոշել է վերակողմնորոշել Երևանը դեպի ԵՄ, թեև, Քոչարյանի կարծիքով, Ռուսաստանը հզորանում է, իսկ Եվրոպան թուլանում։ Արդյունքում Քոչարյանը հույս ունի, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կպարտվի։ «Մարդիկ իսկապես զարմանում են, թե ինչո՞ւ է աղքատությունն իրենց գլխում, իսկ ՔՊ–ի հարստությունը չհրկիզվող պահարաններում: Այո, ընդդիմության վարկանիշը ցածր է, բայց չեմ կարծում, որ դա այդպես կմնա»,- եզրափակել է նա։

Մինչդեռ քաղաքագետ Միքայել Զոլյանը ng.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ 2021 թվականի ընտրությունների համեմատ Քոչարյանի ու նրա կողմնակիցների դիրքերը շատ ավելի են թուլացել, և 2026 թվականին նրանք դժվար թե կարողանան հավաքել 10 %-ից ավելի ձայն։ «Ընդհանուր առմամբ, հայ հասարակության համար բավականին ձանձրալի են դարձել պատմական վեճերն այն մասին, թե ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ է հանձնել և ինչո՞ւ։ Փաշինյանը մեղադրում է «նախկիններին», նրանք՝ Փաշինյանին, իհարկե, ոմանց դա դեռ հետաքրքրում է, բայց մեծամասնությունը երրորդ քաղաքական ուժ է փնտրում։ Այդ ֆոնին Քոչարյանը զգալով իր դիրքերի վատթարացումը փորձում է ինչ-որ կերպ մնալ քաղաքական դաշտում։ Նա չի կարող նոր գաղափարներ առաջարկել, բայց կա ղարաբաղյան հարցը: Այդ թեման է հասարակությանը կտրուկ բաժանում Փաշինյանի և «նախկինների» կողմնակիցների։ Միևնույն ժամանակ, Քոչարյանը Փաշինյանի համար ամենահարմար հակառակորդն է, քանի որ երկուսն էլ ունեն շատ բարձր հակառեյտինգներ»,- նշել է Զոլյանը։

Ընդ որում, Փաշինյանն ունի առավելություն, որը նրան տվել է ընդդիմությունը: 2021 թվականին Քոչարյանն ու նրա համախոհները պնդում էին, որ եթե իշխանությունը չփոխվի, երկիրը կվերանա, բայց այն կա։ «Հիմա Փաշինյանն այդ հարցում շատ ավելի ամուր դիրքորոշում ունի: Օրինակ 2024 թվականն առաջին տարին է, երբ ռազմական գործողություններ չեն եղել, և հայ-ադրբեջանական սահմանին գործնականում միջադեպեր չեն եղել։ Վարչապետը կարող է վստահորեն ասել, որ իր խաղաղության քաղաքականությունը տալիս է իր պտուղները, իսկ Քոչարյանի կանխատեսումը չի իրականացվել։ Արդյունքում, եթե 2021 թվականին Քոչարյանի «Հայաստան» դաշինքը ստացել էր ընտրողների ձայների մոտ 21 %-ը, ապա 2026 թվականին նա կարող է առավելագույնը 5-10 %-ի հույս ունենալ»,- կարծիք է հայտնել Զոլյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ»Տեխնիկայի և սարքավորումների ոլորտի մասշտաբային ցուցահանդես Հայաստանում. ներկա կլինեն նաև միջազգային բրենդների ներկայացուցիչներ. «Փաստ»Ատելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը. «Փաստ»Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»Չեն հանձնվում. ի՞նչ տարբերակներ է աշխատեցնելու ՔՊ-ն Գյումրիում. «Փաստ»Կիրկորովը պատմել է՝ ինչպես է Եվգենի Պետրոսյանն իրեն օգնել ազատվել կախվածությունիցՉինաստանն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%Վայոց ձորում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանաLouis Vuitton-ը ներկայացրել է Chocolate Egg Bag ուտելի պայուսակը Զատկի համար՝ 224 եվրո արժողությամբԼավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում
Ամենադիտված