Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցավոր խումբը ներկայացել է որպես վարկերի միջնորդ կազմակերպություն, 30 անձից գումար հափշտակել

ԻՐԱՎՈՒՆՔ

Ա.Ս.-ն հանցավոր խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն՝ 30 անձից հափշտակելով 22 մլն 36 հզր ՀՀ դրամ գումար և գույք:

Մասնավորապես՝ Ա.Ս.-ն իր կողմից հիմնադրված, սակայն առանց պետական գրանցման մի շարք իբր վարկային կազմակերպություններ ներկայացող գրասենյակների անունից ֆեյսբուքյան սոցիալական ցանցում գրանցված էջերի վճարովի թիրախային գովազդի միջոցով տարածել է շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ:

Հանցավոր խմբի անդամները հիշյալ հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած անձանց հրավիրել են իբր վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպության գրասենյակներ և ներկայացրել, թե 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից նրանց անվամբ վարկային գումարների ուղղակի կամ անուղղակի ձևով ստացումը:

Այնուհետև, հանցավոր խմբի անդամները հիշյալ քաղաքացիներին ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ, որտեղ վերցրել են նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները՝ խաբեությամբ ներկայացնելով, թե անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկներ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն չեն տրամադրել և հափշտակել են:

Ա.Ս.-ն և խմբի մյուս անդամներն իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու ընթացքում օգտագործել են նաև խաբեության այլ եղանակներ: Մասնավորապես՝ պարզել են իրենց դիմած քաղաքացիների անձնական տվյալները և նրանց անվամբ վճարային համակարգում գրանցել հաշիվներ, որոնց միջոցով վարկային ընկերությունից առցանց ստացել են վարկային գումարներ, սակայն, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, գումարները նրանց չեն տրամադրել, այլ, հասանելիություն ունենալով գրանցված հաշիվներին, կանխիկացրել և հափշտակել են:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամներն իրենց դիմած անձանց ուղեկցել են բանկի տարբեր մասնաճյուղեր, խաբեությամբ հաճախորդներից ստացել են բանկի հեռախոսային հավելվածի մուտքի տվյալները, որոնց միջոցով առցանց ստացած վարկային գումարները փոխանցել են այլ անձանց հաշիվներին և հետագայում կանխիկացնելու եղանակով հափշտակել դրանք:

Բացի այդ, Ա.Ս.-ն և Ա.Բ.-ն վարձակալել են 2 գրասենյակային տարածք՝ դրանցում առկա գույքով՝ իբր վարկային կազմակերպության զանգերի կենտրոնի գործունեությունն իրականացնելու համար։ Գրասենյակային տարածքների վարձակալության ժամկետի ավարտից հետո սեփականատերերը պարզել են, որ վարձակալող անձինք հափշտակել են գրասենյակային գույքը:

Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ վստահված գույքը հափշտակելը) (երկու դրվագ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՀ քննչական կոմիտե

Իսկ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես են քաղաքացիների հետ վարվում վիզաների աջակցման կենտրոնները. «Փաստ»«Պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի». «Սպայկայի» ղեկավարի կարծիքով, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին. «Փաստ»Իշխանությունները նվազագույն աջակցություն են վայելում. ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»Սյունիքի քրեական ոստիկանները թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել Հնդկաստանում կայացել է Էլ Կլասիկո՝ իսպանական ակումբների լեգենդների մասնակցությամբԲացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելում 3-ամյա երեխան գտել է 3,800-ամյա արտեֆակտ Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը բալիկի է սպասում. հայտնի է երեխայի սեռը ԱՄՆ-ում ջրհեղեղների և փոթորիկների զոհ է դարձել առնվազն 18 մարդ Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին, սակայն դրա համար պետք է լուծվեն հարցեր, որոնք առայժմ օդում կախված են. ԿրեմլԵրևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ. Թրամփի հետ բանակցություններում նաև քննարկվելու է Իրանի հարցըBitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է, բայց երկիրը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՃապոնայում շտապօգնության ուղղաթիռը ծովն է ընկել. կան զոհեր ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին էԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատորՔոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել
Ամենադիտված