Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր աշխարհակարգը շարունակաբար ճաքեր է տալիս, ինչն էլ ուղեկցվում է մի շարք վայրերում իրավիճակի սրացմամբ ու ռազմական գործողություններով։ Ու այս տեսանկյունից բազմաթիվ անորոշություններ ոչ միայն մնում են, այլև նույնիսկ խորանում են։ Օրինակ՝ հարցական է, թե ինչ վերջնական ընթացք կստանան ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները։ Չնայած որոշ միտումներ արդեն նկատելի են, սակայն չպետք է բացառել նաև անկանխատեսելիության հավանականությունը, որը կարող է նոր շղթայական ռեակցիա առաջ բերել։

Ի մասնավորի, անորոշություններ կան ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության հետ կապված։ Նախագահ Թրամփը մի շարք կարևոր հարցերի հետ կապված ընդգծված դիրքորոշում ունի, օրինակ՝ բոլոր պատերազմները պետք է դադարեցվեն, սակայն բազմաթիվ արտաքին քաղաքական թեմաների հետ կապված ամերիկյան նոր իշխանությունների գործելակերպն անկանխատեսելի է։ Թրամփը ոչ միայն դուրս է ստանդարտ քաղաքական գործչի շրջանակներից, այլև առաջնորդվում է բիզնեսմենին բնորոշ տրամաբանությամբ և այնպիսի գործարքային մտածողությամբ, որ յուրաքանչյուր հարցի շուրջ կարելի է պայմանավորվածության գալ և ինչ-որ բան ստանալ։ Հռչակելով «Ամերիկան առաջինը»՝ յուրաքանչյուր գործընթացի հետևում նա դիտարկում է, թե դա ինչ արդյունք է ապահովում Վաշինգտոնի համար։

Ու Եվրոպան հիմա կոնկրետ անորոշության մեջ է։ Եթե մինչ այդ ԱՄՆ-ն ու Եվրոպան կարողանում էին սկզբունքային հարցերի շուրջ միասնական ճակատով հանդես գալ, ապա հիմա Վաշինգտոնն իր ինքնուրույն քաղաքական ուղեգիծն է առաջ տանում։ Նույնիսկ Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելն է նշում, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը «չհամաձայնեցված ամուսնալուծության» միջով են անցնում։ Եվրոպական մայրաքաղաքներում հաշվի են առնում, որ ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականությունը կարող է հանգեցնել նաև որոշակի շրջադարձային իրավիճակների։ Օրինակ՝ մի օր էլ Թրամփը կարող է որոշել ու Եվրոպայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցը բարձրացնել։ Պարզ է, որ ձևավորվող նոր աշխարհակարգում Ռուսաստանը և Չինաստանը մեծ դերակատարություն են ստանձնելու, բայց դեռևս ժամանակ է պահանջվում, որ միջազգային հարաբերություններում հստակ ազդեցության գոտիների բաժանարար գծերը քաշվեն, ինչպես, օրինակ՝ երկբևեռ աշխարհակարգի դեպքում էր։

Բայց մինչ միջազգային հարաբերությունների ծովում փոթորիկները խաղաղվեն, բազմաթիվ փոքր երկրներ, որոնք կհայտնվեն հակամարտությունների կենտրոնում, ուղղակի կարող են բարդ իրավիճակի կիզակետում լինել կամ էլ ոտնատակ գնալ։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմից ի վեր Վրաստանին հաջողվում է խուսափել աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելուց, չնայած որ Արևմուտքից պարբերաբար փորձում էին Վրաստանին հրահրել, որ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացեն։ Իսկ Հայաստանում հակառակն է տեղի ունենում, արտաքին քաղաքականությունը ոչ թե հիմնվում է ռազմավարական մոտեցումների, այլ էպիզոդային իրադարձությունների վրա։ Փաշինյանը շտապում է իրեն այս ու այն կողմ նետել՝ հայտարարելով, թե Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից։ Բայց եթե որոշակի պահի ռուսական կողմը նահանջում է, դա դեռևս չի նշանակում, թե վերջացավ, Ռուսաստանը թողնում է մեր տարածաշրջանն ու հեռանում։

Իսկ այս պայմաններում Հայաստանի իշխանություններն ուղղակի շտապում են նետվել Եվրոպայի գիրկը՝ որոշում ընդունելով ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, այն պայմաններում, երբ ԵՄ-ն անգամ իր ներքին խնդիրներից չի կարողանում գլուխ հանել։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները շտապում են կատարել թուրք-ադրբեջանական բոլոր պահանջներն ու այնպիսի պրոթուրքական քաղաքականություն վարել, որ թվում է, թե արդեն հստակեցված է, որ Թուրքիան մեր տարածաշրջանում գերակա դիրքեր է ստանձնել։

Տրամաբանորեն յուրաքանչյուր հեռատես իշխանություն պետք է «ոտքը կախ գցեր» մի քիչ, մինչև պղտորված ջրերը խաղաղվեն, ու իրենց գործողություններով առաջ չընկնեն իրադարձություններից։ Օրերս այս թեմային անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահը՝ ընդգծելով, որ հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավը չի հանում օվկիանոս, սպասում է, երբ կհանդարտվի օվկիանոսը, որից հետո է միայն հանում։

Չինական մի հայտնի ասացվածք կա, որում ասվում է, թե «երբ վագրերը կռվում են հովտում, խելացի կապիկը նստում է մի կողմ և սպասում, թե ով է հաղթում»։ Բայց, դե, մեղմ ասած, դժվար է ՀՀ ներկա իշխանություններին խելացի կամ հեռատես համարել։ Լրիվ ընդհակառակը: Այդ դեպքում ի՞նչ ակնկալել նրանցից հեռանկարային առումով։ Բացառված չէ, որ երբ միջազգային օվկիանոսի ալեկոծությունը խաղաղվի, ու Հայաստանը Ռուսաստանին հանձնելու մեջ «նախկիններին» մեղադրող Փաշինյանը, ինչպես նույն երկրորդ նախագահը նշեց, «փոխի իր կոշիկները» և վազի Պուտինի մոտ՝ իրեն ներկայացնելով ավելի ռուսամետ, քան Ռուսաստանն է։ Ամեն ինչ հնարավոր է: Բայց հարցն այն է, թե որքանով այսքանից հետո նա ընդունելություն կգտնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեներըԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվելԱդրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան ՊՆ-ն կրակոցների մասին է հայտնումՎթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Այո՛, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, կամքը, ձգտումը երբեք չի դադարել մեր մեջ․ Բագրատ Սրբազան Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԻ՞նչ է պատմել կորած 2-ամյա Տիգրանի քույրիկըԱրցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ» Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է քան Ցեղաuպանության ճանաչումը. «Ժողովուրդ» Ով է վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ» Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ» Շուշին չպետք է հիշել, հրահանգ է իջել․ «Հրապարակ» 34 մլն դրամ ջազի միջազգակին օրվա առթիվ, որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես. «Ժողովուրդ» 10-ից ավել վիրավորներ․ ինչ է կատարվել ԼոռիումԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին Երևան-Գյումրի ավտոճանապարհին 65-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին 1 շաբաթ առաջ մեքենայով Դեբեդն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է ՌԴ-ն չի արձագանքի իր դեմ տրիբունալ ստեղծելու ԵՄ-ի ցանկությանը. Կրեմլ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը մեր գործը չէ. ԱՄՆ փոխնախագահ
Ամենադիտված