ԵԱՏՄ-ն կարող է դառնալ G20-ի անդամ. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դրսևորում է դրական դինամիկա, ներդրումներ է կատարում համաշխարհային տնտեսական կապերի զարգացման մեջ և ապագայում կկարողանա հավակնել Մեծ քսանյակում (G20) տեղ ունենալու համար։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Հարավային Աֆրիկայում G20-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվանից Աֆրիկյան միությունն արդեն դարձել է «G20» լիիրավ անդամը, և այժմ դրանով հետաքրքրված են Արաբական պետությունների լիգան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համայնքը։
«Ողջունում ենք այդ տրամադրվածությունը և կարծում ենք, որ ինչ-որ պահի Եվրասիական տնտեսական միությունը կարող է հավակնել նմանատիպ կարգավիճակի, քանի որ վերոհիշյալ բոլոր ասոցիացիաները միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման գործում իրենց ներդրման առումով դրական դինամիկա են դրսևորում»,- նշել է նախարարը։