Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է նկարիչ Մինաս Ավետիսյանը. պատմության այս օրը (23 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բելոռուս, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Հարավային Օսիա, Մերձդնեստր՝ Հայրենիքի պաշտպանի օր, Բրունեյ՝ Ազգային օր, Գայանա՝ Հանրապետության օր, Ճապոնիա՝ Կայսրի ծննդյան օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1893 –ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը:

1907 –ծնվել է կինոռեժիսոր և սցենարիստ Վիլյամ Հայկազյանը:

1932- Երևանում լույս է տեսել Հայաստանի գրողների միության օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:

1932 –ծնվել է ճարտարապետ Արթուր Թարխանյանը:

1936- Թիֆլիսում բացվել է Հայկական մշակույթի տունը:

1940 –ծնվել է գեղանկարչուհի Ծովինար Բեքարյանը:

1940 –ծնվել է բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երբ պարզ է դարձել, որ Գերմանիան գնում է դեպի պարտություն, Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները վերջինիս հետ և պատերազմ հայտարարել Գերմանիային ու Ճապոնիային՝ նրանց դեմ չարձակելով և ոչ մի գնդակ։

1959- Երևանում հիմնադրվել է Արաբական երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունքը:

1975 –վախճանվել է նկարիչ Մինաս Ավետիսյանը:

1987 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Վազգեն Օվյանը:

2005-Հայաստանի կառավության շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել սոցիալական քարտեր չցանկացած, չստացած և դրա արդյունքնում կենսաթոշակ չստացած քաղաքացիները:

2008 –կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ հրաժարական են ներկայացրել Հայաստանի արտգործնախարարության մի շարք դիվանագետներ և դեսպաններ: Նախագահ Քոչարյանը խորհրդակցություններ է անցկացրել ԶՈւ, Ոստիկանության և ԱԱԾ անվտանգության ծառայության ղեկավար կազմերի հետ: 

2012- Կառավարությունը ամբողջությամբ զրոյացանել է 1996-2008 ժամանակահատվածում հողի հարկի ու գույքահարկի գծով կուտակված պարտքերը:

2016- Հայաստանի չորրորդ օմբուդսմեն է դարձել Արման Թաթոյանը:

2018 –վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:

2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու արգելվել է Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան:

2023-Արցախի նախագահը պետնախարարի պաշտոնից ազատել է Ռուբեն Վարդանյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1685 – ծնվել է գերմանացի մեծ երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում:

1744 —ծնվել է Ռոտշիլդների տոհմի հիմնադիր Մայեր Համշել Ռոտշիլդը: 

1821 – վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Քիթսը:

1847 —ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ սկսվել է Բուենա-Վիստայի վճռորոշ ճակատամարտը:

 1855 – վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ Կառլ Գաուսը:

1874 —անգլիացի մայոր Ուոլտեր Ուինգֆիլդը արտոնագրել է  իր կողմից «Sphairistike» անվանված խաղը, որը ներկայումս հայտնի է թենիս անունով:

1878 – ծնվել է ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչը:

1883 –ծնվել գերմանացի փիլիսոփա  Կառլ Յասպերսը:

1886- Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստացել է մաքուր ալյումինիում:

1893 – Ռուդոլֆ Դիզելը արտոնագրել է իր ստեղծած շարժիչը՝ դիզելային շարժիչը:

1903 —Կուբան ԱՄՆ-ին է հավերժ օգտագործման հանձնել Գուանտանամո ռազմաբազան:

1905 —ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում իրավաբան Պոլ Պերսին հիմնադրել է առաջին Ռոտարի ակումբը:

1918 —Կայսերական Գերմանիան վերջնագիր է ներկայացրել Խորհրդային Ռուսաստանին:

1941 —առաջին անգամ ստացել են մաքուր պլուտոնիում:

1944 – ծնվել է ռուս ճանաչված դերասան Օլեգ Յանկովսկին:

1944- ԽՍՀՄ-ում սկսվում է չեչենների և ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա:

1945 – Ջո Ռոզենտալը նկարել է հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը, այն ԱՄՆ-ում դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչվող լուսանկարներից ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:

1947 – ստեղծվել է ԻՍՕ ստանդարտացման միջազգային կազմակերպությունը:

1953 —Անգլիայում համաներում է հայտարարվել Երկրորդ համաշխարհային պատերազմի 14 000 դասալիքների նկատմամբ:

1955 –վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդելը:

1992-տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա):

1997 —ռուսական ուղեծրային «Միր»կայանում, երբ այնտեղ է եղել ռուս-ամերիկյան համատեղ անձնակազմ,  հրդեհ է բռնկվել:

1999 —Հարավսլավիայի կառավարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել Կոսովոյի անջատողականների հետ: 

2006 —Մոսկվայում փլվել է Բասմանյան շուկան:

2008-Ուգանդայում դադարել է քաղաքացիական պատերազմը:

2022-վախճանվել է հայտնի ռոք երաժիշտ Մարկ Լանեգանը:

Կ.Խաչիկյան

 

«ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԱնհրաժեշտ է հասնել արտաքին ուժային կենտրոնների կողմից Հայաստանի մոտեցումների աջակցության. «Փաստ»Ապրիլի 7-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինիԱնպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ»Չարենցավանի ողբերգության նոր մանրամասներըՀերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ»Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում, մարդիկ պատրաստ են Վարդան Ղուկասյանին հետ բերել. «Ժողովուրդ» Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով. «Ժողովուրդ» ՊՆ կանայք վիրավորված են Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն, իշխանությունները նպատակ են դրել. «Ժողովուրդ» Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել՝ աջուձախ. «Հրապարակ» Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. BloombergՄոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. ԼավրովԱրհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿՊուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի «Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար». Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասինԲաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում. Այխան ՀաջիզադեԳազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով Էդգար Մխիթարյանի «Խորալը» և Հայկ Ջուլհակյանի «Գարնանային հրաշք» ստեղծագործությունները ընգրկվել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի մեջ Թուրքիայում 648 մարդ թունավորվել է շաուրմայից Սա խենթությnւն է. «Տոտենհեմի» մարզիչը՝ «Չելսիի» հետ հանդիպման մրցավարության մասինԹրամփը ցույց է տվել ԱՄՆ-ում բնակության թույլտվության համար նախատեսված ոսկե քարտըՊուտինի հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնում քննարկել է ՌԴ-ԱՄՆ ուղիղ չվերթերի վերականգնման հարցըԱրձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները․ Նոր մանրամասներ Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են ԱՄՆ-ը վերահաստատել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի ճաշասենյակում հայտնաբերվել է 71-ամյա բուժառուի մարմինը GTB Holdings-ը՝ «Դեպի Դուբայ կրթական ուղևորության» էքսկլյուզիվ հովանավորՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը. Դատախազություն Գևորգն ու Ռոմելան բաժանվե՞լ են. դերասանուհին հեռшցրել է լուսանկարները Նոր մանրամասներ՝ այսօր տեղի ունեցած երկրաշարժի մասին Արցախցիների հարցում իշխանությունը հետքայլ չի անելու Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը. Օսկանյան
Ամենադիտված