Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն արդեն սկսել է նախապատրաստվել 2026 թվականի ընտրություններին՝ Հայաստանը տանելով դեպի աղքատություն ու տնտեսական ճգնաժամ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru-ն «Աղքատության մեջ, բայց ԵՄում. Փաշինյանը պատրաստ է Հայաստանին սովի դատապարտել» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, թե Եվրամիությանն անդամակցելու մասին օրինագծի ընդունման համար հանրաքվե չի պահանջվի, և դրանով իսկ հաստատել է եվրաինտեգրման կուրսին հավատարիմ մնալու Երևանի վճռականությունը։ Բայց ի՞նչ պայմաններով Հայաստանը կարող է անդամակցել Եվրամիությանը:

Եվրամիությանն անդամակցելը շատ ձգձգվող գործընթաց է, news.ru-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը։ «Հիշեցնեմ, որ Հայաստանը Եվրամիության հետ ընդհանուր սահման չունի։ Հետևաբար, անհնար է խոսել ԵՄ-ին հանրապետության անդամակցության մասին, եթե Վրաստանը չընդունվի այդ միություն։ Դեպի Թուրքիա վերակողմնորոշումը շատ հետաքրքիր փոփոխություն կլիներ հանրապետության ողջ քաղաքականության մեջ, սակայն ես չեմ զարմանա, եթե Փաշինյանը որոշի անգամ դա անել»,- ասել է Միքայել յանը։

Քաղաքագետը նաև նշել է, որ ԵՄ-ն ինքը պատրաստ չէ ընդունել Հայաստանին, քանի որ կա ԵՄ–ին միանալու պաշտոնապես հայտ ներկայացրած երկրների մի ամբողջ հերթ, իսկ Հայաստանը անգամ այդ ցուցակում չկա: «Իր հերթին Եվրամիությունը գործնականում այլևս չի ընդլայնվում, ընդհակառակը, նա համեմատաբար վերջերս կորցրեց Մեծ Բրիտանիան»,- հիշեցրել է քաղաքագետը։

Ինչպես նշել է Politico-ն, ԵՄ-ին միանալու գործընթացը կարող է տևել տասնամյակներ, քանի որ այն ներառում է 6, այսպես կոչված, կլաստերների բաժանված 35 «գլուխ», որոնք գնահատում են այն, թե որքանո՞վ է դիմորդ երկիրը համապատասխանում չափանիշներին:

Հիշեցնենք նաև, որ վերջերս Փաշինյանը կոչ է արել գտնել հիմնական ապրանքների մատակարարման այլընտրանքային տարբերակներ։ Հայաստանը ներկայում խիստ կախված է ռուսական հացահատիկի մատակարարումից: Հանրապետությունը նաև իր գրեթե ամբողջ արևածաղկի ձեթը և շաքարի մի մասն է ներկրում Ռուսաստանից։ Ըստ ամենայնի, ԵՄ-ին անդամակցելու նկրտումների իրական աստիճանական իրականացումն է ստիպել Հայաստանի իշխանություններին սկսել վերանայել հանրապետություն սննդամթերքի մատակարարման սովորական ուղիները։

Բանն այն է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը չի կարող համատեղվել, news.ru-ին բացատրել է ՄԳԻՄՕ-ի Կովկասյան խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։ «Եթե Հայաստանը միաժամանակ լինի դրանց մեջ, մաքսային պաշտպանության մեջ փոս կառաջանա»,- ասել է նա։

Միաժամանակ, ըստ Սիլաևի, եթե Երևանը ընտրի եվրոպական կուրս, ապա չի կարողանա արագ վերականգնել իր տնտեսությունը և կբախվի լուրջ հետևանքների՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական։ «Ռուսաստանն ընդհանրապես Հայաստանի առանցքային, եթե ոչ ամենամեծ առևտրային գործընկերներից մեկն է։ Դրա հետ մեկտեղ Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների ապրանքաշրջանառությունը հանրապետության արտաքին առևտրի ահռելի մասն է կազմում։ Բացի այդ, Երևանը ռուսական էներգառեսուրսներն է գնում էժան գներով։ Չպետք է նաև մոռանալ ԵԱՏՄ աշխատաշուկա մուտք գործելու մասին»,- ասել է փորձագետը։

Իսկ Երևանի համար ի՞նչ այլընտրանք կարող է լինել Ռուսաստանից սննդամթերքի մատակարարմանը։ «Rybar» տելեգրամյան ալիքի տվյալներով Ղազախստանը կարող է այլընտրանքային դառնալ հայերի համար։ Սակայն հանրապետության համար դա ևս մեկ քայլ կլինի թյուրքական աշխարհին ավելի խոր ինտեգրվելու ուղղությամբ։ Ավելին, անհասկանալի է, թե որքանո՞վ է Ղազախստանը պատրաստ դրան։ Տեսականորեն Հայաստանը կարող է փոխարինել ռուսական սննդամթերքը՝ այն գնելով Ղազախստանից և այլ երկրներից, նշել է Սիլաևը, սակայն ռուսական արտադրանքը շուկայական զգալի առավելություններ ունի, այդ թվում՝ արտադրության ցածր ծախսերը և լավ կայացած լոգիստիկան: Նրա խոսքով, Հայաստանն ունի ապրանքների տարանցման ընդամենը երկու երթուղի` Վրաստանի և Իրանի տարածքներով: «Վրաստանը դա տեսականորեն կարող է ինչ-որ կերպ ապահովել Երևանի՝ դեպի ԵՄ վերակողմնորոշվելու դեպքում: Գոյություն ունի նաև միջազգային իրավունք, որը կարգավորում է դեպի ծով ելք չունեցող երկրների կարգավիճակը և տարանցումը: Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրանով Հայաստան տարանցումն այնքան մեծ չէ, որքան Վրաստանով, քանի որ Թեհրանը, ի տարբերություն Թբիլիսիի, երկաթուղով կապված չէ Երևանին»,- նշել է Սիլաևը։

Բայց Փաշինյանի ինչի՞ն է պետք Եվրաինտեգրման թեման: Հայաստանի ընդդիմությունը կարծում է, որ ԵՄ-ին անդամակցելու թեման կդառնա Փաշինյանի գլխավոր կարգախոսը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Հայաստանի վարչապետի ընդդիմախոսները ԵՄ-ին անդամակցելու գաղափարը անհեռանկարային են համարում և հավատարիմ են մնում ԵԱՏՄին հետագա ինտեգրման կուրսին։

Փաշինյանն, իհարկե, ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական միավորներ հավաքել և ընտրողներին ցույց տալ ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը, ասել է Սիլաևը։ «Բայց ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է դրանով քաղաքական կապիտալ ձեռք բերել, քանի որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում քաղաքացիներին սպասում է խոր տնտեսական ճգնաժամ և պարենային ապրանքների գների բարձրացում»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Նա ընդգծել է, որ եթե Հայաստանը եվրոպական կուրս ընտրի, ապա ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ «Նման որոշման արդյունքներն ակնհայտ են՝ Երևանի և Մոսկվայի միջև կապերի թուլացում։ Սակայն Ռուսաստանը չի նախատեսում խզել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ոչ ոք դրան չի գնա: Բայց նաև Մոսկվան չի միջամտում Հայաստանի ինքնիշխան գործերին»,- նշել է Սիլաևը։

Փաշինյանը չի կարող չհասկանալ, որ առանց Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի Հայաստանի տնտեսությունը կկանգնի ծանր ճգնաժամի առջև: Ուստի, ակնհայտ է, որ եվրոպական ճանապարհի մասին նրա անպատասխանատու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քողարկում նրա՝ ամեն գնով իշխանության մնալու ցանկության համար՝ չնայած բոլոր ձախողումներին ու հետընթացներին։ Այսինքն, Փաշինյանն արդեն սկսել է նախապատրաստվել 2026 թվականի ընտրություններին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվայում սաստիկ շոգ է սպասվում Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է էվթանազիայի մասին օրենքը Հուսով ենք՝ մինչև 2026-ի հունիս պատերшզմը կավարտվի. Զելենսկի ՀՀ–ում Չեխիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ 43-ամյա կինը «Զվարթնոց» օդանավակայանում գողացել է օտարերկրացու դրամապանակը Հայաստան կժամանի Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը Զախարովան հայտնել է՝ որն է տարվա բառակապակցությունը Արտակ Զեյնալյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու Խաղաղ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը․ Լավրով Հայաստանը կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնին Սոչիում Հայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open 2025» միջազգային մրցաշարին Սպիտակ տունը հայտարարել է` մտադիր է բիթքոյնի պահուստներ կուտակելՊատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Թրամփը զգուշացնում, Ռուսաստանը սպառնում է Դեպքից ժամեր առաջ էր իմացել երեխայի սեռը․ երեկ վրաերթի հետևանքով մաhացած Սերգեյը 25 տարեկան էր Հայաստանը չպետք է հաշտվի «լցակայանների» քաղաքականության հետ. Վարդան Ոսկանյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում ենԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա. NYTՀայաստանը թույլտվություն չի տալիս Կապանում ռուսական հյուպատոսության համար Հայաստանում վարակիչ հիվանդության աճ է գրանցվելՎթար՝ Երևանում, բախվել են «Nissan X-Trail» ու «ՎԱԶ 2104», վիրավոր կաԴանակահարության հետևանքով 5 անչափահաս է մաhացել․ ՌԴԱպօրինի գույքի օրենքը խնդիրներ է հարուցելու իշխանության համար Փողով ծառայությունից ազատվելու օրինագիծը մնացել է ՔՊ-ի կոկորդինԳազ չի լինելուՍպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկներն անցան եզրափակիչ փուլԵրևանում տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր ԱՄՆ դեսպանատունը փակ է Ակտիվ ցիկլոնը Հայաստանում է․ որքա՞ն կշարունակվեն անձրևներըԾանոթ ու միաժամանակ անհայտ … էվերկլեր լիկյորՀԷՑ-ը՝ վաղվա անջատումների մասին«Հայաստանի համար Թուրքական ընդհանուր պետությանը սարերի հետևում չէ» «Այսօրվա Հայաստանի համար Ռուսաստանն է անվտանգության գլխավոր երաշխավորը» Անչափահասը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել էՀայաստանի առաջին հանրապետության օր․ պատմության այս օրը (28 մայիս)Վերջին զանգի համերգին կռվել են, հետո եկել «կալցեվոյ»՝ «ռազբիրատի»․ մանրամասներ՝ Վեդիի ողբերգական դեպքիցՌուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցել Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը ՔՊ-ականները պահանջում են Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ» «Շիշ բռնող»-ը ՔՊ-ում քննություն կհանձնի. նիստ է սպասվում. «Ժողովուրդ» Հովիկ Հովսեփյանի քրոջն ազատել են աշխատանքից․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում վրդովված են անարդարությունից. ՔԿ նախագահն իրեն է վերագրել դարի հանցանքի բացահայտումը. «Ժողովուրդ» ՔՊ-ական որ կանանց է ընտրում Փաշինյանը․ «Հրապարակ» Լճաշեն համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՌաուլը հեռացել է «Ռեալից» Երևանում «BMW»-ն կոտրել է ավտոլվացման կետերից մեկի պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր ընկել կիսակառույց շինության մեջՍտամբուլում շատ լավ է. Լավրովն առաջարկում է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակել ԹուրքիայումԽոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի 37-ամյա բնակիչ (տեսանյութ)ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծըՀրաձգություն՝ Ֆիլադելֆիայի զբոսայգիներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Ամենադիտված