Ի՞նչ անել, երբ լվացքի ժամանակ գունավոր հագուստը գույն է տվել սպիտակներին
ՎԻԴԵՈՏնային գործերով զբաղվող մարդիկ գիտեն, որ գունավոր և սպիտակ հագուստները հարկավոր է առանձին-առանձին լվանալ: Երբեմն, սակայն, ինչ-ինչ պատճառենով մարդիկ խախտում են այս կանոնը՝ արդյունքում ստանալով գունավոր երանգներ ունեցող սպիտակ հագուստ:
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որում կարող եք ծանոթանալ առաջարկվող հնարքներին, դրանք կօգնեն վերականգնել ձեր հագուստի ճերմակությունը: Ձեզ հարկավոր է.
1. 16 բաժակ ջրով և ¼ բաժակ սպիտակեցնող միջոցով խառնուրդ պատրաստել և հագուստը պահել լուծույթի մեջ 10 րոպե, ապա լվանալ այն,
2. նույն քանակությամբ ամոնիակին խառնել նույն քանակությամբ սպասք լվանալու հեղուկ, ապա ատամի խոզանակով տրորել այն և 30 րոպե հագուստը խառնուրդի մեջ թողնելուց հետո լվանալ այն,
3. նույն քանակությամբ ջրին խառնել նույն քանակությամբ ջրածնի պերօքսիդ և հագուստը թողնել դրա մեջ 30 րոպե և լվանալ:
Իսկ թե ինչպես է պետք կատարել առաջարկվող հնարքները՝ պարզե՛ք դիտելով ստորև ներկայացված տեսանյութը: